«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը լիովին ոչնչացվել է, սակայն վաղաժամ է խոսել Սիրիայում ահաբեկչության հաղթանակի մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քուվեյթական «Կունա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Այն նաև հրապարակված է արտաքին քաղաքականության գերատեսչության կայքում:
«Դեռ շատ բան պետք է արվի «քնած» բադիտական կազմավորումները չեզոքացնելու համար: Երկրում դեռ պահպանվում են ահաբեկչական առանձին օջախներ»,- հայտարարել է նախարարը:
Լավրովը նշել է, որ խոսքը Իդլիբ գավառում իրավիճակի լարվածության նվազեցման մասին է, որի մեծ մասը վերահսկվում է «Հայաթ-Թահրիր-աՇ-Շամ» խմբավորման կողմից: Իրավիճակի կայունացման գործում մեծ դերակատարում ունի Թուրքիան, սակայն մինչ օրս ապառազմականացված գոտու ստեղծման և ծանր զինամթերքի և ահաբեկիչների դուրսբերման մասին համապատասխան համաձայնագրի դրույթները լիարժեք չեն իրականացվել, նշել է նա:
«Կարևոր է, որ Թուրքիայի հետ համաձայնեցված ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պատրվակով ահաբեկչական ներկայության հետագա ամրապնդում տեղի չունենա»,- զգուշացրել է արտգործնախարարը:
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55