Պակիստանի ավիաիշխանությունները վերստին երկարացրել են իրենց օդային տարածությունն օգտագործելու արգելքը՝ կապված հնդկա-պակիստանյան հակամարտության սրվելու հետ, այժմ այն կգործի մինչեւ մարտի 5-ի առավոտը։
«Պակիստանի օդային տարածությունը բոլոր գործողությունների համար փակ կմնա մինչեւ 2019 թվականի մարտի 5-ի UTC ժամանակով մինչեւ 8:00-ն (Երեւանի ժամանակով 12:00-ն)»,- ասված է NOTAM-ի ծանուցման մեջ, որը հրապարակված է Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչության կայքում:
Ինչպես ճշտվում է, բացառություն Է գործում Կարաչիի, Փեշավարի, Քվետայի եւ Իսլամաբադի օդանավակայանների համար, որոնց թույլատրել են չվերթների սպասարկումը վերսկսել մարտի 1-ից:
Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դեվենդեր Անանդը հայտնել է, որ Հնդկաստանի եւ Պակիստանի զիինված ուժերը մարտի 4-ի առավոտյան գնդակոծել են միմյանց դիրքերը Քաշմիրի տարածաշրջանում: Հնարավոր զոհերի ու տուժածների մասին չի հաղորդվում: Վերահսկողության գծից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող բոլոր կրթական հաստատություները փակ են մնում:
Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում տիրող ճգնաժամը կտրուկ սրվել է փետրվարի 14-ին, երբ մահապարտը Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում իրեն պայթեցրեց ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մերձակայքում: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորումը, որի ղեկավարը՝ Մասուդ Ազհարը, ըստ Նյու Դելիի տեղեկատվության, գործում է Պակիստանում: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 45 մարդ
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55