Իսրայելում դադարեցվել Է «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի տոմսերի վաճառքը՝ դրանց իրացման հետ կապված չարաշահումների պատճառով: Այս մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության Իններորդ ալիքը: «Իսրայելում դադարեցված Է «Եվրատեսիլ» երգի մրցույթի տոմսերի վաճառքը, որի կիսաեզրափակիչ ու եզրափակիչ մասերն այս տարվա մայիսի 14-ից 18-ը տեղի են ունենալու Թել Ավիվում: Տոմսերի վաճառքը ժամանակավորապես դադարեցնելու որոշումն ընդունել Է Kan Հանրային հեռարձակման իսրայելական կորպորացիան, որը պատասխանատու Է մրցույթի անցկացման համար: Պատճառն այն Է, որ տոմսերը վաճառելիս լավագույն տեղերը բաժին են հասել մշակութային ու մարզական ընտրախավի ներկայացուցիչների, ինչը առաջացրել Է կարգավորող մարմինների կասկածները»,- նշել Է հեռուստաալիքը: Տոմսերի վաճառքը «Եվրատեսիլ» մասնագիտացված կայքում սկսվել Է փետրվարի 28-ի երեկոյան: «Մեկ ժամ անց մրցույթի եզրափակիչի բոլոր տոմսերը վաճառված Էին: Ընդ որում Եվրոպայից, Ամերիկայից եւ Ավստրալիայից մրցույթին ներկա լինել ցանկացողներից շատերը գանգատվել են կայքին հասանելի լինելու խնդրից»,- նշում Է Իններորդ ալիքը: Նրա տվյալներով՝ դրանից շատ չանցած սացիալական ցանցերում առաջարկություններ են հայտնվել կազմակերպիչների կողմից սահմանված գները 2,5 անգամ գերազանցող գներով տոմսերի վաճառքի մասին: Իսրայելի ներքին գործերի նախարար Գիլադ Էրդանը կարգադրել Է իրավապահ մարմիններին անհապաղ միջոցներ ձեռնարկել սպեկուլյանտների դեմ: Նա ասել Է, որ խոսքը «այլանդակ ու անօրինական երեւույթի մասին Է, որը մթագնեցնում Է տոնական ու ուրախալի իրադարձությունը եւ վնասում երկրի միջազգային իմիջին»։
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01