Սերբիայի Նովի Սադ քաղաքում ասօր մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Նորայր Հախոյանը որակավորման փուլում 3:1 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էկրեմ Օզթուրքի նկատմամբ: Քառորդ եզրափակչում, սակայն, Հախոյանը 3:3 հաշվով է ավարտել գոտեմարտը Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Ֆեդերնիկովի հետ: Ռուս ըմբիշն արդյունքում դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, 60 կգ քաշային Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում 9:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Պեչորենիսի նկատմամբ: Երիտասարդական ԵԱ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Գալստյանը կգոտեմարտի Թուրքիան ներկայացնող Աբդուլլահ Թոփրակի հետ:
Այսօր պայքարի է դուրս եկել նաև 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը, որը ևս հաղթանակ է տարել իր մեկնարկային գոտեմարտում: Հայ ըմբիշը 2:1 հաշվով առավելության է հասել բուլղարացի Արսեն Սիչևի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում կմրցի Վրաստանը ներկայացնող Զվիադի Պատարիձեի հետ:
Հիշեցնենք` հունահռոմեական ըմբշամարտի մեր հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի հետ մրցավայր են մեկնել նաև Արմեն Մելիքյանը (60կգ) և Հրանտ Կալաչյանը (72 կգ):
Հունահռոմեական ըմբշամարտի ԵԱ-ի ավարտից հետո մրցագորգերը կտրամադրվեն ազատ ոճայիններին:
Մեր մինչև 23 տարեկան մարզիկներին Նովի Սադ կուղեկցի մարզաձևի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։ Նա արդեն հրապարակել է թիմի կազմը. 57 կգ` Վաղինակ Մաթևոսյան, 61 կգ` Հրաչյա Մարգարյան,65 կգ` Վազգեն Թևանյան, 70 կգ` Գևորգ Մխեյան, 74 կգ`Խաչատուր Պապիկյան, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան և 92 կգ` Սարգիս Հովսեփյան։
12:56
12:33
12:12
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42