ARM | RUS |

ՌԴ-ի հետ մեր քաղաքական հարաբերությունների լավ որակը պետք է ծառայեցնենք տնտեսական հարաբերությունների զարգացմանը. Տիգրան Խաչատրյան

07.03.19 | 10:20

Ռուսաստանի հետ մեր քաղաքական հարաբերությունների լավ որակը պետք է ծառայեցնենք տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցազրույցում նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

- Պարո՛ն նախարար, ո՞րն է ի վերջո այսօր Հայաստանի տնտեսական քաղաքականության կուրսը:

- Այսպես ասեմ. ամենակարևոր առանձնահատկությունը պետք է լինի ներառականությունը: Բազմաթիվ պարզաբանումներ կան այդ առնչությամբ, թե ի վերջո, երբ խոսում ենք ներառականության մասին, ինչն ենք առանձնացնում: Գիտենք, որ ներառականության մասին խոսվում է ոչ միայն տնտեսական կյանքում քաղաքացիների ներառված լինելու մասով, այլև այդ հարցը շատ հաճախ նաև սոցիալական ենթատեքստ ունի:

Համաշխարհային տնտեսական ֆորումը 2017թ.-ից զեկույց է հրապարակում, թե ի վերջո ինչ ձևով պետք է որոշել կառավարությունների վարած քաղաքականության ներառականության աստիճանը: Այսինքն՝ մենք կարող ենք խոսել այն մասին, որ մեզ մոտ ներառական է տնտեսական զարգացումը, բայց դա պետք է ճիշտ կոչվի նաև միջազգային համեմատականների տեսանկյունից: Եվ անդրադառնանք բազմաթիվ խնդիրների՝ ենթակառուցվածքների հասանելիությունից մինչև սոցծառայությունների հասցեականություն, կրթական, առողջապահական ծառայությունների մատչելիություն… վերջնահաշվում սրանք տնտեսական ցուցանիշներ են:

Երբ հասնում ենք այդ տնտեսական ցուցանիշներին, երկու կարևոր հարց է առանձնացվում: Առաջինը զբաղվածության աստիճանն է: Իսկ այսօր մենք գործազուրկների մեծ թիվ ունենք: 1 մլն 100 հազար մարդ է գնահատվում զբաղվածների թիվը ֆորմալ և ոչ ֆորմալ հատվածում, ընդ որում՝ ներառած նաև գյուղատնտեսության բնագավառը, և դրա նկատմամբ 270 հազար մարդ համարվում է գործազուրկ: Այսինքն՝ որպես ցուցանիշ գործազրկությունն ամենամտահոգող հարցերից մեկն է: Հիմա, երբ մենք ունենք 270 հազար գործազուրկ, իրակա՞ն է ակնկալել, որ կարճ ժամանակում նրանք աշխատանք կունենան:

Երկրորդ կարևոր հարցն արդեն զբաղվածների մասով է՝ ունի՞ արդյոք աշխատող մարդը բավարար եկամուտ և ապրո՞ւմ է բարեկեցիկ կյանքով՝ աշխատանք ունեցող մարդ համարվելու համար: Համապատասխանաբար եկամուտները ըստ աշխատատեղի կարևոր երկրորդ ցուցանիշն է, որ մեզ համեմատում է աշխարհի հետ: Այլ կերպ՝ 1 ժամ 1 աշխատող հաշվով 12 անգամ ավելի ցածր ցուցանիշ ունենք, քան եվրոպական առաջադեմ զարգացած տնտեսություններում…

- Ներառականության մասին շատ է խոսվել, հասկանալի է արդեն: Եկեք խոսենք մի քիչ ավելի պարզ: Տնտեսական ո՞ր ուղղությունն է բռնելու մեր երկիրը: Վարչապետն ասում էր՝ հանքարդյունաբերական երկիր չի լինելու, գյուղատնտեսական երկիր չի լինելու: Ինձ հետաքրքրում է, եթե ոչ հանքարդյունաբերություն ու գյուղատնտեսություն, հապա ի՞նչն ենք զարգացնելու:

-Գիտե՞ք՝ վարչապետն ինչու այդպես ասաց: Փորձեմ պարզաբանել՝ ինչպես ես եմ հասկանում: Տեսեք՝ ընդերքի բնական պաշարները սահմանափակ են, և սահմանափակ են նաև այն իրավունքները, որոնք տրված են հանքարդյունաբերական կազմակերպություններին: Ասել է՝ շատ ընդլայնվել և աշխատատեղեր ապահովել չեն կարող: Բացի այդ՝ պետք է բարձրացվեն այն բնապահպանական պահանջները, որոնք ներկայացվում են ընդերքօգտագործողին: Տնտեսական օգուտ ստանալը երբեք չպետք է լինի ի հաշիվ հանքին հարակից տարածքների բնակիչների առողջության:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը. Հայաստանում գյուղատնտեսության մեջ զբաղված է 330 հազար մարդ: Այս թիվը փոքր-ինչ նվազել է վերջին տարվա ընթացքում, բայց 2018թ. վերջնական արդյունքով կարող է լինել 320 հազար: Ունենք ցածր արտադրողականություն՝ արդյունաբերության և ծառայությունների բնագավառի համեմատ: Այստեղ էլ են պաշարները սահմանափակ՝ հողը, ջուրը: Բացի այդ՝ գյուղատնտեսությունում ինչքան ինտենսիվությունը բարձրանա, այնքան քիչ մարդ է պահանջվելու նույն արդյունքը ստանալու համար…

-Թվարկենք՝ ինչն ենք զարգացնելու: Օրինակ…

-Զարգացնելու ենք արդյունաբերության ճյուղերը: Բայց չեմ ուզում օրինակներով թվարկենք: Եթե ասեմ տեքստիլը, դա լավ, արագ ճանապարհ է, բայց երկարաժամկետ հատվածում ունի իր ռիսկերը: Օրերս խոսում էի մասնավոր հատվածից մի գործընկերոջ հետ, ով հայազգի կին գործարար է և ՌԴ-ում մեծ հաջողությունների է հասել խորհրդատվական բնագավառում, ում ծառայությունից օգտվել են բազմաթիվ ընկերություններ, ասենք՝ «Ռուսական երկաթուղիները»: Փորձառություն ունի նաև տեքստիլ ոլորտում՝ արտադրողին և վաճառողին միմյանց կապելու առումով: Վերջին տարիներին նա օգնում էր մեր տեքստիլ ոլորտին ռուսաստանյան շուկայում հայտնվելու գործում: Վերջերս էլ փորձեց ինքը հիմնել փոքր արտադրություն: Այն Չարենցավանում է, բացումը շուտով կհայտարարվի: Արդեն 50 աշխատող ունի: Նա այդ բնագավառում խորը գիտելիքներ ունի և գիտի՝ ինչ է կատարվում այդ բնագավառում Չինաստանում, Վիետնամում: Երբ խոսում էինք ռիսկերի մասին, ասաց, որ ԱՄՆ-ում առաջին անգամ մեկնարկեց կարի արտադրություն՝ ամբողջովին ռոբոտացված: Տեսեք՝ ինչ է կատարվում: Չինաստանը այսօր համարվում է տեքստիլի զարգացման տեսանկյունից թանկ երկիր: Մինչդեռ նախկինում էժան աշխատուժի երկիր էր համարվում:

-Դե դա քաղաքական պատճառ էլ ունի. այս երկիրը, որ ձգտում է արդեն 3-րդ բևեռ դառնալ, արդեն շատ բան կփոխի…

-Ինչևէ: Հիմա Ուզբեկստանի տեքստիլն է էժան: Բայց եթե Ուզբեկստանը դառնա ԵԱՏՄ երկիր, ու նրա էժան տեքստիլը լցվի ռուսական շուկա, հայկական արտադրողների համար խնդիր կծագի: Երկարաժամկետ առումով ռիսկերին եկանք…

-Ռիսկը որն է: Կարծում եք՝ ռոբոտացումը հիմա մեր շեմքին կանգնա՞ծ է:

-Հեռու չէ, ամեն ինչ շատ արագ է զարգանում աշխարհում:

-Զարգացած աշխարհը մեքենայացմանը զուգահեռ այլ կողմ էլ ունի: Շվեդիան էլ է զարգացած աշխարհի մաս, բայց երբ իր առջև խնդիր դրեց, որ մարդկանց պետք է ամեն գնով ապահովի աշխատանքով, մեկ ծառը տնկելու համար 3 աշխատատեղ բացեց՝ փոս փորողը, տնկողը և ջրողը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ խնդիր ենք մեր առջև դնում: Սովետակա՞ն մտածելակերպ է, թող որ: Բայց գուցե չեզոքացնելու է այն խնդիրը, ինչ զարգացած շատ երկրներ են ունենալու:

-Ճիշտ եք ասում, Եվրոպան էլ է խնդիրներ ունենում: Եթե մեքենայացումը բերելու է զանգվածային կրճատումների, այնուամենայնիվ, քաղաքացիներին աշխատանքով ապահովել է պետք: Կան այդպիսի քննարկումներ: Մենք դեռևս այնքան թանկ չենք աշխատում, որ արդյունաբերական տարբեր ճյուղերի համար լինենք ոչ գրավիչ: Հավանական է, որ առաջիկայում շատերն իրենց հայացքը կուղղեն դեպի Հայաստան: Տեքստիլում այսօր կա դրա հնարավորությունը: Նախորդ տարի մենք արտադրության և արտահանման 60 տոկոս աճ ենք ունեցել այս ոլորտում:

-Տեքստիլը թողնենք, ուրի՞շ:

-Վերամշակող արդյունաբերությունը: Թեև այսօր աշխարհը գալիս է նրան, որ լոգիստիկայի հաշվին չվերամշակված գյուղատնտեսական արտադրանքը՝ թարմը նույնպես կարող անում են արագ հասցնել իրացման շուկաներ: Մենք պետք է մտածենք նաև այդ մասին: Ուզում եմ ասել, մենք մեզ չպետք է սահմանափակենք: Վաղվա աշխարհի տեսանկյունից պետք է մտածենք, հետևենք, թե ինչ է կատարվում աշխարհում, որ հետ չմնանք: Եվ գիտեք, գործարար այդ կինը, ում մասին խոսում էի քիչ առաջ, Հայաստանի աշխարհագրական դիրքը, որ մենք միշտ համարել ենք անբարենպաստ, ճիշտ հակառակը, ուժեղ կողմ է համարում:

-Այո, ես էլ եմ այդ մասին գրել՝ դեպի իրացման շուկաների հեռավորությամբ պայմանավորված: Նույն «Մետաքսի ճանապարհի»-ի ժամանակ քննարկվում էր այդ հարցը: Ի վերջո, հենց այնպես չէ, որ առևտրական խաչմերուկ ու կապուղի է եղել մեր երկիրը:

-Դուք ճիշտ եք: Հայաստանից եվրոպական իրացման շուկաներ 6 ժամ է ընդամենը: Հայաստանը բացառիկ աշխարհագրական դիրք ունի ե՛ւ Հյուսիսի, և Ասիայի, և Արևելքի, և Արևմուտքի նկատմամբ: Սա պետք է մենք հասկանանք ու գնահատենք և ուժեղացնենք դա: Բայց մեզ մոտ դեռ վատ են լոգիստիկ ենթակառուցվածքի հետ կապված խնդիրները: -

-ԵԱՏՄ-ում անցումային շրջանի մեր առավելություններն ավարտին են մոտենում: Ի՞նչ խնդիրներ կծագեն:

-Ես առիթ ունեցել եմ խոսելու, որ ԵԱՏՄ-ն ինչքան ունի սահմանափակումներ, այնքան էլ ունի առավելություններ ու հնարավորություններ: Մենք անցումային շրջանն ենք դիտում իբրև առավելություն: Ես էլ ասում եմ՝ առավելությունները կերևան, երբ անցումային շրջանը կավարտվի:

-Երբ անցումային շրջանն ավարտվի, թռչնամսի ներկրումը 80 տոկոսով թանկանալու է: Դրա առավելությունը ո՞րն է, սպառողների մեծ մասը հենց գնային գործոնով պայմանավորված է ներկրվածն ուտում:

-Առավելությունը գիտեք որն է, որ տեղական արտադրողները հնարավորություն կստանան արտադրելու: Էն սառը ու էժան թռչնամիսը շատ հաճախ թույլ չի տալիս տեղականին շնչելու:

-Բայց տեղական արտադրողը հիմա էլ չի կարողանում շնչել, արտադրող կա, որ փակում է ֆաբրիկան:

-Դեմ եմ մասնավոր օրինակով երևույթի մասին խոսելուն:

-Այո, բայց այդ մասնավորը ծավալ ունի տեղական շուկայում: Լավ, տեղականը ինչպե՞ս է շնչելու, չէ՞ որ այդ տեղական ասվածն էլ հարաբերական է, որովհետև ամբողջական ցիկլով չի աշխատում. ասենք թռչնակերի բաղադրիչները ներմուծվում են, ինչը նաև գնի վրա է ազդում:

-Ճիշտ դիտարկում եք անում: Բայց մենք ունեցել ենք չէ՞ տարիներ, երբ ձվով ու թռչնամսով բավարարել ենք ներքին պահանջարկը: Տեղական արտադրողը էլի կարող է ոտքի կանգնել. նա կսկսի և էժան կերի մասին մտածել և շատ այլ հարցերի մասին էլ:

-Ֆիքսեցինք ևս մեկ ճյուղ՝ սննդարդյունաբերությունը: Ուրի՞շ:

-Ոսկեգործություն, ադամանդագործություն: Քայլեր ենք անում: Ընդհանրապես, բոլոր ոլորտներում կան փոքրիկ օղակներ, որ խնդիրներ ունեն, ու մենք դրանց մեծապես ենք ուշադրություն դարձնում, որ գուցե առաջին հայացքից չհասկացվի, բայց հենց դրանք պարզեցնելով ենք բարելավում ընդհանուր շղթան:

-Պարոն Խաչատրյան փորձը ցույց է տալիս, որ չկա զուտ տնտեսություն, և արտաքին շուկաներում քայլ անելու համար պետք է քաղաքական գործոնն աշխատեցնել: Տարիներ առաջ, երբ ռուսական շուկաներ արգելվեց վրացական գինիների մուտքը, հայկական գինին չկարողացավ ոտքի տեղ անել այնտեղ: Ինչպե՞ս ենք մի շղթայում աշխատեցնելու քաղաքականությունն ու տնտեսությունը:

-Շատ պարզ. Ռուսաստանի հետ մեր քաղաքական հարաբերությունների լավ որակը պետք է ծառայեցնենք տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Մենք, ցավոք, կաղում ենք տնտեսական հատվածում, մեր քաղաքականը երկկողմ հրաշալի հիմքերի վրա է: Այն, ինչ պետք է անի բիզնեսը, մեզ թվում է՝ դա պիտի անի պետության աջակցությամբ: Գինու օրինակն եք բերում, չէ՞, ասեմ: Ցանկացած մեր գինեարտադրող չի կարողանում առաջարկ ձևավորել, ծավալ ապահովել: Դա է խնդիրը:

-Եթե ի մի բերենք, ՀՀ-ն զարգացնելու է թեթև արդյունաբերությունը միայն: Ծանրից խոսո՞ւմ ենք, թե՞ մոռանում այս ոլորտը:

-Խոսելու մեկ եղանակ եմ տեսնում՝ եթե աշխարհի խոշոր արտադրողները հետաքրքրված լինեն Հայաստանում զարգացնել մեքենաշինությունը կամ սարքաշինությունը: Որովհետև մենք այլևս շատ հեռու ենք նրանից, որ կարողանանք ինքնուրույնաբար որոշել աշխարհի պահանջը: Ինչ անենք, հին սարքերի՞ց արտադրենք: Ուրիշ ճանապարհ կա: Առիթը օգտագործեմ՝ մի բան ասելու: Աշխարհի շատ հայտնի ընկերություններից մեկը (այս պահին անունը չեմ նշում) աշխարհում ընդամենը երկու տեղ ունի, որտեղ զբաղվում է իր հետազոտական և զարգացման պրոյեկտներով: Երրորդ տեղը, որտեղ որոշել է, որ կարող է դրանով զբաղվել, Հայաստանն է: Այսինքն՝ սկզբում գալիս է հետազոտական կենտրոնով, երկրորդ աստիճանը պրոտոտիպային արտադրությունը կարող է լինել, հաջորդ աստիճանը՝ սարքի արտադրությունը: Թե չէ, հիմա ասենք՝ զարգացնում ենք ծանր արդյունաբերությունը, չենք կարող:

-Ո՞րն է Հայաստանի տնտեսության ամենախոցելի տեղը:

-Արտադրողականությունը: Էլի օրինակով խոսեմ: Տեքստիլի ոլորտում ինչ են պատմում: Առավոտյան աշխատակիցները գալիս են և մի կես ժամ հարցնում են՝ ում երեխան ոնց է, հայրը, մայրը: Տեքստիլ ձեռնարկություններից մեկի ղեկավարը ասում է՝ խնդրել եմ՝ աշխատանքի ժամը չօգտագործել ընտանիքի հարցերը քննարկելու համար: Դա ազդում է արտադրողականության վրա: Գերմանիայում պրակտիկա անցածը ասում է՝ իրավունք չունենք մեր արտադրական սեղանի մոտից այլ սեղանի մոտենալու: Պետք է փոխենք մտածելակերպը:

- Իսկ ինչո՞ւ մտածելակերպը: Գուցե մեր արտադրողականությունը ցածր է, որովհետև օրենքը, պահանջը բերում ու մտածելակերպն ենք փոխել ուզում, ոչ թե տեղայնացնում, հարմարեցնում մեր մտածելակերպին: Աշխատանքը կարող են 10 րոպե շուտ սկսել կամ վերջացնել, բայց մեր պարագայում չշփվելն անհնար է:

-Էդպիսի բան էլ կա: Ամեն դեպքում մեր հիմնական խնդիրը արտադրողականությունն է ցածր: Մենք ստեղծարար, արարող, հոգատար, որակներ ունենք, որոնք կարող են շատ մեծ դրական ազդեցություն ունենալ, բայց պետք է այնպես անենք, ոչ չվնասեն մեր արտադրողականությանը:

- Պարոն նախարար, այլ տարբերակ կա՝ ըստ իս. մենք արտադրողականության խնդիր ունենք, որովհետև տեղական արտադրությունը ամբողջական շղթայով չէ: Տեքստիլ արտադրանքը հայկական է, բայց թելը, ասեղը, գործվածքը դրսից է բերվում, մենք տեքստիլին սպասարկող ասենք ներկատուն չունենք:

-Այո, որովհետև չունենք մասշտաբ: Հայաստանում պետք է կլաստեր ձևավորվի: Իսկ դա կլինի այն ժամանակ, երբ լինեն ոչ թե 15 տեքստիլի ձեռնարկություններ, այլ 115: Բայց կգա այդ օրը:

- Պե՞տք է սպասել՝ ամեն ինչ թողնելով գործարարների մտքի ճկունության հույսին: Պետությունը ինչո՞ւ չի խառնվում: Զարգացած երկրների փորձը վկայում է, որ ազատական տնտեսահարաբերություններն ամենևին էլ աչքաթող վիճակ չեն ենթադրում:

- Մտածում ենք այդ ուղղությամբ: Պետությունը անելիք ունի՝ հատկապես փոքր արտադրողների համար՝ հուշելու ուղղությունը, օգնելու շրջանառու միջոցներով և այլն: Մենք մեր մասնավոր հատվածին երբեք չենք անտեսում:

- Որպես տնտեսության ոլորտի քաղաքականությունը մշակող պետական կառույցի ղեկավար ի՞նչ ձեռագիր եք թողնելու:

-Գործով եմ թողնելու (ժպտում է,-Ա.Մ.) Թումանյանը վաղուց տվել է հարցի պատասխանը:


Այս տարի՝ շատ շուտով 45 նոր տրոլեյբուս կժամանի Երևան. Ավինյան

Այս տարի՝ շատ շուտով 45 նոր տրոլեյբուս կժամանի Երևան....

17:43

Ապրիլի 24-ին Ցեղասպանության հուշահամալիրը բաց կլինի այցելուների համար

Ապրիլի 24-ին Ցեղասպանության հուշահամալիրը բաց կլինի այցելուների...

17:28

Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել. փաստաբան

Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել. փաստաբան

17:15

Մենք որևէ նախապայման չենք դնում խաղաղության հասնելու համար. ՔՊ խմբակցության քարտուղար

Մենք որևէ նախապայման չենք դնում խաղաղության հասնելու համար. ՔՊ խմբակցության...

16:48

Ձեր իսկ թիմի ներսում կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում. Արեգա Հովսեփյանը՝ Մարիա Կարապետյանին

Ձեր իսկ թիմի ներսում կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում....

16:25

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

16:07

Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության մեջ

Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության...

15:37

Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի...

15:09

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում տիրող...

14:35

Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմատեխնիկական ոլորտում

Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները...

14:09

Ռոմանոս Պետրոսյանը շուտով կհեռացվի ՀԷՑ ժամանակավոր կառավարչի պաշտոնից

Ռոմանոս Պետրոսյանը շուտով կհեռացվի ՀԷՑ ժամանակավոր կառավարչի...

13:26

Ես բանվորություն շատ եմ արել․ Փաշինյան

Ես բանվորություն շատ եմ արել․ Փաշինյան

13:05

Իրանը հերքում է, որ համաձայնել է հարստացված ուրան փոխանցել ԱՄՆ-ին

Իրանը հերքում է, որ համաձայնել է հարստացված ուրան փոխանցել...

09:32

Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին, Մանկավարժականի պրոռեկտորին. ArmLur.am

Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին, Մանկավարժականի պրոռեկտորին....

09:21

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:02

Սամվել Կարապետյանը հանդես է եկել ելույթով

Սամվել Կարապետյանը հանդես է եկել ելույթով

17:21

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի...

17:03

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի...

11:05

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, կանցկացվեն մի շարք...

10:38

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

10:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44