Վազգեն Թևանյանը (65 կգ) նվաճեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում մարտի 8-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակիչի ուղեգիր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 8:6 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 17:4 հաշվով ուժեղ գտնվեց թուրք Սելիմ Կոզմանից, իսկ կիսաեզրափակիչում պարտության մատնեց մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին՝ 2:1: Մարտի 9-ին կայանալիք եզրափակիչում Թևանյանը կգոտեմարտի վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ:
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնության առաջին օրը Հայաստանի երիտասարդական հավաքականն ուներ ևս 2 ներկայացուցիչ: Վաղինակ Մաթևոյանը (57 կգ) մեկնարկեց քառորդ եզրափակիչից և 1:3 հաշվով պարտվեց վրացի Ռոբերտի Դինգաշվիլիին, իսկ Գևորգ Մխեյանը (70 կգ) որակավորման փուլում հաղթանակով մեկնարկելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվեց մոլդովացի Վասիլի Դյակոնին՝ 3:10: Մաթևոյանին ու Մխեյանին հաղթած ըմբիշներին չհաջողվեց հասնել եզրափակիչ, ինչից հետո Հայաստանի ներկայացուցիչները զրկվեցին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Նովի Սադում հանդես կգան նաև Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Սարգիս Հովսեփյանը (92 կգ):
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկ արծաթե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի Մ-23 առաջնությունում: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը:
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից և բելառուս Ալեքսանդր Պեչուրենկայի (9:0), թուրք Աբդուլահ Տոպրակի (10:1) ու ուկրաինացի Ալեքսանդր Հրյուշինի (13:4) նկատմամբ վստահ հաղթանակներից հետո դուրս էր եկել եզրափակիչ: Ոսկե մեդալը Սլավիկ Գալստյանը վիճարկել էր վրացի Լևանի Կավյարադաձեի հետ և լարված պայքարում պարտվել 8:10 հաշվով: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) մամուլի ծառայությունն այդ գոտեմարտը որակել է «թրիլերային»: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել երկրորդ գոտեմարտերում: Հրանտ Կալաչյանին ու Դավիթ Օվասապյանին հաղթած ըմբիշները նվաճել էին եզրափակիչի ուղեգիր, ինչից հետո Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն էին ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն պարտություն էին կրել սփոփիչ գոտեմարտերում:
12:56
12:33
12:12
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42