Սանտիագո Սոլարին շուտով թողնելու է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը: Իսպանական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Ռեալի» ղեկավարությունն այժմ քննարկում է Սոլարին փոխարինողի հարցը: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կողմ է Ժոզե Մոուրինյուի վերադարձին, սակայն ակումբի տնօրենները դեմ են պորտուգալացի մասնագետի թեկնախությանը: AS-ը հաղորդում է, որ «Ռեալի» տնօրենները Պերեսին խորհուրդ են տալիս լրջորեն դիտարկել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի թեկնածությունը: Աղբյուրը գրում է, որ Պերեսը ցանկանում է՝ Մոուրինյուն իր խստությամբ կարգուկանոն հաստատի թիմում, սակայն «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը հակառակ կարծիքն ունի: Սանչեսը մտավախության ունի, որ պորտուգալացու՝ Սերխիո Ռամոսի, Կարիմ Բենզեմայի և Մարսելոյի հետ վատ հարաբերություններն ավելի կխորացնեն թիմի ճգնաժամը: Հաղորդվում է, որ Պերեսին այնքան էլ դուր չի գալիս Լյովի թեկնածությունը: Մադրիդյան ակումբի նախագահի համար Մոուրինյուից հետո երկրորդ թեկնածուն Զինեդին Զիդանն է, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, ֆրանսիացին ավելի շատ հետաքրքրված է «Յուվենտուսը» գլխավորելու տարբերակով, քան «Ռեալ» վերադարձով:
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
12:05
11:46
11:18
10:48
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15