Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում մարտի 1-ին տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ Արցախի ոստիկանության քննչական վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունը:
Կատարած արարքի համար Մարտակերտի շրջանի բնակիչներ` 1996թ. ծնված Ա.Լ-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով, 1987թ. ծնված Բ.Ա-ին և 1982թ. ծնված Մ.Բ.-ին նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար: Ա. Լ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի մի խումբ բնակիչներ բաց նամակով դիմել էին Արցախի իշխանություններին` արտահայտելով իրենց մտահոգությունները՝ կապված օրերս գյուղում տեղի ունեցած վեճի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի և շարունակում է նոր ընթացք ստանալ: «Արցախի հարգելի՛ իշխանություններ, Մի քանի օր առաջ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքում մի խումբ երիտասարդների կողմից տեղի ունեցած ծեծկռտուքը մտահոգություն է առաջացրել համայնքի բնակչության շրջանում: Ապրանք առաքող ավտոմեքենայից գյուղի տարածքում թափված կոնֆետի թղթերի պատճառով ծագած վեճը հավակնում է դառնալ մեծն Թումանյանի «Մի կաթիլ մեղրի» պատմությունը, քանի որ հանգուցալուծման փոխարեն այն շարունակում է բորբոքվել՝ հանդիսանալով նոր ծեծկռտուքների ու վեճերի պատճառ: Ուստի, դիմում ենք պատկան մարմիններին, բանիմաց ու մտահոգ մեր քաղաքացիներին միջոցներ ձեռնարկելու և լուծելու այդ խնդիրը, քանի դեռ այն անդառնալի հետևանքների չի հանգեցրել: Հաշվի առնելով, որ միջադեպը ծագել է մեր համայնքում՝ հայցում ենք բոլորի ներողամտությունը և կոչ անում սեր ու հանդուրժողականություն ցուցաբերել՝ հորդորելով միմյանց մեջ թշնամիներ չորոնել: Մեր թշնամին մեկն է, և նա կանգնած է սահմանի մյուս կողմում: Հարգանքով՝ Դրմբոն համայնքի մի խումբ բնակիչներ»:
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55