Չինացի հնագետները հարավային Գույչժոու նահանգում պեղումների ժամանակ Մին հարստության ժամանակների (1368-1644) լաքապատ դագաղ են գտել։ Համաձայն գիտնականների ենթադրության՝ գտածոյի տարիքը մոտ 500 է, տեղեկացնում է «Սինհուան»։ Դագաղը գտնվել է Մին հարստության երեք դամբարաններից մեկում, Վենյուան գավառում։ Մշակութային իրերի եւ հնագիտական հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցների կարծիքով՝ դամբարանը կառուցվել է 1581 թվականին, Վանլի կայսեր օրոք (1572-1620)։ Արտեֆակտի արտաքին մասում Հին Չինաստանի չորս առասպելական էակների պատկերներն են՝ Կապույտ վիշապի, Կարմիր վիշապի, Սեւ կրիայի եւ Սպիտակ վագրի։ Դամբարանի պատերը զարդարված են բոնսայի եւ կռունկների պատկերներով։ Հնագետներին նաեւ հաջողվել է հայտնաբերել տարբեր արժեքներ, որոնց մեջ կան ոսկե եւ արծաթե վարսակալներ, ականջօղեր եւ ապարանջաններ։ Դամբարանում հայտնաբերվել են նաեւ մարդկային մարմնի մասեր՝ ոսկորներ եւ ատամներ։ Հնագետների խոսքով՝ նրանց աշխատանքի արդյունքը պատկառելի ավանդ կներդնի Մին հարստության թաղման ծիսակարգի ուսումնասիրման գործում։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55