Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի որդու՝ Յաիր Նեթանյահուի թվիթերյան այն գրառմանը, որում վերջինս խոսել էր Փոքր Ասիայի քրիստոնյաների՝ այդ թվում հայերի ցեղասպանության մասին և Ստամբուլն անվանել Կոստանդնուպոլիս։
Ինչպես գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը, Էրդողանը սպառնացել է «դաս տալ» Իսրայելին, եթե այդ երկրի վարչապետը չհետևի որդու խոսքերին։
«Իսրայելը ղեկավարող այդ գողը որ կա, հիմա էլ որդին է գրառում հրապարակում, ասում է՝ Ստամբուլը Բյուզանդիայի մայրաքաղաքն է, քրիստոնյա քաղաք է։ Այս անբարոյականը Ստամբուլը Կ․Պոլիս է ասում։ Ա՛յ անբորայական, Պաղեստինն ամբողջությամբ դուք եք օկուպացրել, դուք 1938-ին, 1948-ին որտե՞ղ էիք, այդ ժամանակ պաղեստինցի եղբայրներս ուր էին, հիմա ուր են․․․ Օկուպացրել եք։ Նեթանյահուն մարդասպան է», - ասել է Էրդողանը՝ խորհուրդ տալով Իսրայելի վարչապետին «քաշել որդու ականջները»։
«Տղայիդ ականջները մի հատ քաշիր։ Եթե դուք այս հարցում անցնեք սահմանը, մենք գիտենք, թե ինչ դաս տալ ձեզ», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Հատկանշական է, որ ցեղասպանության թեման Էրդողանը նախընտրել է շրջանցել։
Ավելի վաղ Նեթանյահուն Twitter-ի իր պաշտոնական էջում կատարած գրառումներից մեկում Թուրքիայի նախագահին մեղադրել էր Իսրայելի ժողովրդավարության դեմ ոտնձգություն կատարելու համար ու «բռնակալ» անվանել նրան:
Դրան ի պատասխան Էրդողանը Նեթանյահուին «Իսրայելը ղեկավարող գող» է անվանել, ինչպես նաև մեղադրել նրան պաղեստինցի երեխաների մահվան համար:
Ավելի ուշ Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, իր թվիթերյան միկրոբլոգում Թուրքիայի վերաբերյալ գրառում է կատարել՝ հիշատակելով նաև Հայոց ցեղասպանությունը:
«Ես նրան կհիշեցնեմ, որ Ստամբուլ քաղաքն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս:Ես նրան նաև կհիշեցնեմ հույների, ասորիների և հայերի դեմ Թուրքիայի գործած ցեղասպանության մասին: Նրանք Փոքր Ասիայում բոլոր քրիստոնյաների էթնիկ զտում իրագործեցին»,-գրել է Յաիր Նեթանյահուն:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55