ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է բարձրագույն կրթության ոլորտում ներդնել միջին մասնագիտականում արդեն փորձարկված դուալ կրթության համակարգը: Բուհերի ուսանողներն ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենան իրենց ընտրած ոլորտում հմտանալ` գործատուների մոտ պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նախարար Արայիկ Հարությունյանը խոսեց սպասվող համակարգի ու դրա առավելությունների մասին:
«Բարձրագույն կրթության ոլորտում դուալ համակարգը ենթադրում է գործատուների հետ շատ սերտ կապ` պրակտիկաների և աշխատանքային փորձի ձեռքբերում ուսումնառության գործընթացում: Շատերն են բողոքում, որ ավարտելուց հետո աշխատանքի ընդունվելիս պահանջում են աշխատանքային փորձ: Հաճախ այս աշխատանքային փորձի բացակայությունը հանգեցնում է նրան, որ տևական ժամանակ մեր շրջանավարտները չեն կարողանում աշխատանք գտնել: Հիմա այս համագործակցությամբ և պրակտիկաների ինստիտուտի խորացմամբ պետք է այդ հնարավորությունը ստեղծենք, որ ուսումնառության գործընթացում տվյալ մասնագիտությունը ստացող ուսանողը հնարավորություն ունենա հմտանալու այդ ոլորտում պրակտիկայի միջոցով: Սա կլուծի մի քանի հարց, որոնցից ամենակարևորն արդեն ուսումնառության ընթացքում պրակտիկ գիտելիքների ձեռքբերումն է»,-ասաց նախարարը:
Դուալ կրթության ներդրման պարագայում ուսանողն ուսումնական գործընթացի մի մասն անցկացնելու է բուհում, մյուս մասը`գործատուի մոտ աշխատանքի վայրում: Համակարգի ներդրման պարագայում, օրինակ, բուհերում կլինեն մոդուլներ, որի համար անհրաժեշտ կլինեն կրեդիտներ` նման պրակտիկաների միջոցով: Նախարարը նկատեց` տարբեր երկրերում տարբեր մեխանիզմներ կան: Երկրներ կան, որտեղ բուհն է ստեղծում նման պրակտիկաների հնարավորություններ, երկրներ կան, որտեղ ուսանողն ինքն է որևէ հաստատությունից կրեդիտներ բերում: Կա նաև երկուսի համադրության տարբերակը: Հարությունյանի կարծիքով` Հայաստանում հավանական է երրորդ տարբերակի կիրառումը: Նա, սակայն, շեշտեց, որ ամեն ինչ դեռ նախնական փուլում է: «Դա դեռ սաղմնային վիճակում գտնվող գաղափար է, որը շատ հնարավոր է, որ իր արտացոլումը գտնի Բարձրագույն կրթության մասին օրենքում»,-նշեց նախարարը:
Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ դուալ կրթության համակարգը ներդրվել էր միջին մասնագիտական կրթության ոլորտում: Համակարգը, սակայն, ներդրված է ոչ բոլոր միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Հիմա պետությունը ձգտում է, որ այս գործընթացն ընդլայնվի: Հարությունյանն այդ առումով բարձրագույն ուսումնական հաստատություններում նման պրակտիկայի կիրառումը նույնպես կարևոր համարեց:
Դուալ կրթական համակարգը 2017-ից նախնական իրականացվել է Հայաստանի չորս միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` չորս մասնագիտությունների գծով: Պիլոտային ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններն են Տավուշի տարածաշրջանային քոլեջը (ավտոմեխանիկների, ավտոէլեկտրիկների պատրաստման գործընթաց), Վայոց Ձորի տարածաշրջանային քոլեջը (գինեգործություն), Երևանի հումանիտար քոլեջը (տուրիզմ), Շիրակի տարածաշրջանային քոլեջը (ՏՏ ոլորտ):
Շիրակի տարածաշրջանային քոլեջի ուսումնական հարցերով փոխտնօրեն Անահիտ Կարապետյանը նշեց, որ դուալ կրթական համակարգով ուսանողները յուրաքանչյուր մոդուլի տեսական մասը քոլեջում են ուսումնասիրում, իսկ պրակտիկ մասն անցկացնում են տվյալ գործատուի մոտ: «Երկրորդ կուրսեցիները պրակտիկա են անցնում շաբաթական մեկ օր, իսկ երրորդ կուրսեցիները` երկու օր: Ուսանողները պրակտիկայի են գնում հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում»,-նշեց փոխտնօրենը:
Նրա կարծիքով` համակարգի արդյունքները դրական կլինեն, քանի որ ուսանողները համատեղության կարգով սովորում են տեսությունը, իսկ հետո պրակտիկ պարապմունքներ անցնում:
16:48
16:32
16:13
15:58
15:48
15:36
15:17
14:22
13:29
13:14
12:48
12:35
12:16
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
11:55 19.06.25
13:29 19.06.25
13:14 19.06.25
11:21 19.06.25
10:26 19.06.25
15:48 19.06.25
10:57 19.06.25
16:13 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03