Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կվերագործարկվի մարտի 21-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, դա պայմանավորված է առաջին հերթին Նովրուզի տոնով, երբ Իրանից զբոսաշրջիկների հոսք է ակնկալվում:
«Հաշվի առնելով, որ Իրանից զբոսաշրջիկների հոսք է ակնկալվում, իսկ Հանրապետության հրապարակի շատրվանների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, որոշվեց այս տարի առաջին անգամ գլխավոր շատրվանները գործարկել շուտ՝ մարտի 21-ին: Սովորաբար շատրվանները միացվում են ապրիլի 7-ին: Զբոսաշրջիկները, այցելուները, և, իհարկե, երևանցիները հնարավորություն կունենան վայելել շատրվանները լուսաձայնային ու երաժշտական ամբողջ հմայքով»,-ասաց Գևորգ Օրբելյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարի ևս կգործեն տեղեկատվական կենտրոնները, որտեղ աշխատակիցները կաջակցեն զբոսաշրջիկներին, անհրաժեշտության դեպքում պարսկերենով քարտեզներ կտրամադրեն իրանցիներին:
Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ բացի սանիտարական օր հայտարարված երեքշաբթիներից: Ջրային այս կառույցը առավոտյան 08:30-20:00-ն կգործի որպես սովորական շատրվան, ժամը 20-ից՝ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայանա նաև լուսաձայնային ու երաժշտական ողջ հմայքով:
Իրանցիները Նովրուզը տոնում են մարտի 21-ին, և այն տևում է 13 օր: Նովրուզի բազմադարյա տոնակատարությունների արդյունքում ձևավորվել են մի շարք ավանդույթներ: 2009 թվականին Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44