ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին՝ ծանոթանալու բաժնի կողմից 2018 թվականին կատարված աշխատանքներին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամսոն Մաթևոսյանը ՔԿ նախագահին զեկուցել է բաժնի կողմից նախորդ տարի կատարված աշխատանքները:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվել է 1429 քրեական գործ, իսկ 2017 թվականին՝ 1056 գործ:
Քննված քրեական գործերից 558-ի կամ 39,04 %-ի նախաքննությունն ավարտվել է /2017թ.՝ 387 գործ /, այսինքն՝ ավարտված քրեական գործերի տեսակարար կշիռը 44,18 %-ով կամ բացարձակ թվերով աճել է 171-ով:
Վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 34 քրեական գործ /2017թ.՝ 19 գործ/: Այդ գործերով մեղադրյալ են ներգրավվել 21 անձ /2017թ.՝ 11 անձ/:
Իրականացված մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 94.121.000 դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ոլորտ առ ոլորտ քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը, դրանք առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ տվել կոնկրետ հանձնարարականներ:
Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև քաղաքացիների ընդունելություններին՝ նշելով, որ հանդիպում խնդրող բոլոր քաղաքացիների համար պետք է կազմակերպվի պատշաճ ընդունելություն:
«Գերազանց եմ գնահատում բաժնի կողմից նախորդ տարի կատարված աշխատանքները: Սա ստորաբաժանման ղեկավարի, տեղակալների և քննիչների կողմից միահամուռ աշխատանքի արդյունքն է: 2019 թվականի ընթացքում պետք է նույն ինտեսիվությամբ աշխատեք: Մեր համակարգում կադրային փոփոխությունները պայմանավորված են լինելու աշխատանքի արդյունավետությամբ: Որևէ մեկի խնդրանքով առաջխաղացում չեք ունենալու, միայն ու միայն աշխատասիրությունն ու արձանագրած գերազանց արդյունքը կարող են ապահովել համակարգում ձեր առաջխաղացումը»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը:
ՔԿ նախագահը Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետին հանձնարարեց լավագույն քննիչներին ներկայացնել պարգևատրման:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44