ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ավշարի միջնակարգ դպրոցի՝ մարտի 12-ից չդադարող դասադուլին ու գործադուլին:
Մասնավորապես, հարցին՝ ինչո՞ւ ԿԳՆ-ն այսքան ժամանակ չի հետաքրքրվել խնդրով, նա ասաց, որ հստակ պետք է հասկանալ՝ յուրաքանչյուր մարմին ունի իր լիազորությունները և պետք է իրականացնի այդ լիազորությունները: «Երբ տեսնում ենք, որ լիազոր մարմինը չի իրականացնում իր գործառույթները և դժվարություններ ունի, այդ ժամանակ ենք միջամտում: Մենք արդեն երեք օր է՝ աշխատում ենք այնտեղ»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը՝ 35 ուսուցիչ գործադուլ է անում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի չխախտվի աշակերտների կրթության իրավունքը, բայց այնտեղ բոլորը փորձում են խախտել մեր աշակերտների կրթության իրավունքը: Մենք փորձում ենք դա վերականգնել»:
Նա ևս մեկ անգամ նշեց, որ ԿԳՆ ներկայացուցիչը երեք օր է՝ աշխատում է Ավշարում և հավելեց, որ անհրաժեշտության դեպքում ավելի լուրջ քայլեր կկատարեն:
Հիշեցնենք, որ մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ են սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ տնօրենին նշանակել են մարզպետի սպառնալիքների ներքո: Մինչ օրս դասերը չեն վերականգնվել: Ավելի ուշ ուսուցչական ողջ անձնակազմը գործադուլ էր սկսել և նշել, որ չեն աշխատի նոր տնօրենի հետ, և եթե վերջինս ազատման դիմում չգրի, իրենք 35 հոգով աշխատանքից ազատման դիմում կգրեն:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44