ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացվեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը:
Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանը և Ալեն Սիմոնյանն են:
Հիմնական զեկուցող Արթուր Դավթյանը նշեց՝ նախագծով առաջարկվում է, որ դատական տուգանքը չի կարող կիրառվել գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի նկատմամբ:
Ըստ նրա՝ դատախազների և փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը, որոնք ուժի մեջ են մտել 2019 թվականի հունվարի 1-ից, պետք է փոփոխվեն և նշեց հիմնավորումները:
Ըստ զեկուցողի՝ երբ օրենքն ընդունվել է, բացակայել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի սահմանման անհրաժեշտությունը: «Դատական պրակտիկայում չենք ունեցել նույնիսկ մեկ դեպք, երբ խնդիր առաջանա, և դատավորի կողմից փաստաբանին կամ դատախազին տուգանենք: Այսինքն՝ նման օրենքի անհրաժեշտություն ժամանակին ընդունելու կարիք ԱԺ-ն չի ունեցել »,-ասաց նա:
Բացի այդ, նա նշեց, որ դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը: «Մեր նպատակն է, որ արդար դատական համակարգ ունենանք, հավասար մրցակցային՝ թե՛ դատախազ և թե՛ փաստաբանություն ունենանք, ուստի գտնում եմ, որ դատարանը չպետք է նման լիազորություններ ունենա և նիստի ժամանակ դատավորը նրանց տուգանի»,-ասաց նա:
Պատգամավորն ասաց՝ Կառավարության կողմից լրամշակում է տեղի ունեցել, դեմ չեն, որ չլինի տուգանք, ուղղակի ավելացրել է, որ փաստաբանի վերաբերյալ դատարանի որոշումը գնա փաստաբանների պալատ և ՓՊ-ի որոշման հիման վրա տուգանեն կամ ոչ: Իսկ դատախազի դեպքում էլ գլխավոր դատախազը որոշի՝ տուգանե՞լ, թե՞ ոչ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն առաջարկեց հետաձգել այս հարցի քննարկումը և փորձել լուծում գտնել, որը հավասար պայմաններ կստեղծի դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ, անկախ նրանից, որ կառույցից են, այդ թվում նաև դատավարության ներկայացուցիչ համարվող տվյալ անձի ազգակցական բարեկամը: Արթուր Դավթյանը նշեց, որ միայն փաստաբանը կարող է որպես ներկայացուցիչ հանդես գալ, նաև տվյալ անձի ազգակցական բարեկամը:
Նա հարցրեց, թե ո՞ր մարմինը հետագայում պետք է բարեկամի խնդիրը կարգավորի: Մարիա Կարապետյանը նշեց՝ այլ դատավոր, կամ այլ մարմին կստեղծվի: Նախագծի հեղինակն ասաց, որ իր նախագիծը միայն փաստաբանի և դատախազին է վերաբերում, մյուս ներկայացուցիչներին չի վերաբերում:
Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ եթե այսօր այդ հոդված փոփոխում են փաստաբանների վերաբերյալ, ապա մեկ ամիս հետո կրկին պետք է փոփոխեն ոչ փաստաբանների նկատմամբ:
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ Փաստաբանների պալատում առկա լարվածությունը կարող է պալատի ներսում խտրական վերաբերմունքի հիմքեր ստեղծել, նույնը նաև Գլխավոր դատախազը կարող է խտրական տարբերակված մոտեցում ցուցաբերել:
«Եթե այդ պահին արդարադատություն իրականացնող, դատական նիստի բնականոն ընթացքի պատասխանատվությունը կրող դատավորին չենք կարողանում լծակ տալ և դատավորն ընդամենը միջնորդելու է, այդ պահին արդարացիության խոչընդոտման հանգամանքը չի կարող վերանալ, այդ նույն փաստաբանը կարող է ասել՝ միջնորդում ես միջնորդի և նույն վարքը շարունակի, խանգարելով դատական նիստի բնականոն ընթացքը, նույնը նաև դատախազը՝ հաշվի առնելով իր՝ Գլխավոր դատախազի հետ բարիդրացիական հարաբերությունները, նույն վարքը շարունակի»,-ասաց նա և հարցրեց, թե այդ մտավախությունը չունեն:
Հարցի քվեարկությունը հետաձգվեց մինչև երկու ամիս:
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
15:09
14:45
14:22
14:09
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:24 23.10.25
18:56 23.10.25
11:48 23.10.25
17:51 23.10.25
12:03 23.10.25
10:03 23.10.25
10:45 23.10.25
18:22 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02