Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ Քարահունջում իրականացվող պեղումները որակում են անօրինական և նշում, որ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին: Պեղումներն իրականացնողները, սակայն, հերքում են նրանց մեղադրանքներն ու իրենց գործողությունները համարում են մասնագիտական չափորոշիչներին համապատասխան:
Մարտի 21-ին հրավիրված ասուլիսում ««Պեղումներ» անվան տակ կատարվող գործողությունների դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության» անդամ Արթուր Արամյանը նշեց, որ պեղումների ժամանակ կիրառվել են գործիքներ՝ քլունգ, բահ, ինչպես նաև պեղումների տարածք է բերվել վերամբարձ կռունկ:
«Մեր քաղաքացիական նախաձեռնությունը Քարահունջ աստղադիտարանում 2013 թվականին սկսված պեղումները որակում է որպես հետևողականորեն բարբարոսաբար իրականացվող գործողություն: Այդ պեղումները գալիս են հակադարձելու Պարիս Հերունու գիտական այն բոլոր ուսումնասիրություններին, որոնք իրականացվել են երեսուն տարիների ընթացքում՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով Քարահունջի և դամբարան, և աստղադիտարան լինելու փաստը: Նույնիսկ հաշվարկված է տարիքը` 7500 և ավելի: Մեր կառուցողական պայքարի տրամաբանական ավարտը դարձավ վարչապետին ուղղված նամակը, որտեղ հստակ տրվում է գնահատական` Աշոտ Փիլիպոսյանի խմբի կողմից կարարված պեղումների վերաբերյալ. մի քանի օրից նամակը արդեն հասանելի կլինի հանրությանը: Փիլիպոսյանի կարծիքով՝ Քարահունջը միայն դամբարանադաշտ է եղել»,- նշեց Արթուր Արամյանը:
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրերի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի գիտքարտուղար, միջգերատեսչական խորհրդի անդամ, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը, միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա, լիազորված մարմնից ստացել է բաց թերթիկ, որը թույլ է տալիս հնագիտական պեղումներ անցկացնել «Քարահունջ աստղադիտարան» պատմամշակութային հնավայրի տարածքում:
«Մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, չունեն մասնագիտական պատրաստվածություն, ուստի իմ խոսքը խեղաթյուրված են ներկայացնում, ես չեմ ասել, որ Քարահունջը միայն դամբարանադաշտ է: Այն մեծ հնագիտական հուշարձան է, որը կազմված է մոտավորապես 4,5 հա տարածքից, և մոտավորապես այդքան էլ դամբարանադաշտից: Աստղադիտարանի հետ կապված ես չեմ քննադատում անգամ Հերունու մտքերը: Մենք մեր պեղումներով փորձում ենք մեր աշխատանքը կատարել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աշոտ Փիլիպոսյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01