2018 թ.-ի տարեկան հայտարարագրերը ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է. մարտի 30-ի փոխարեն՝ պաշտոնյաները տարեկան հայտարարագրերը կներկայացնեն մինչև 2019 թ. մայիսի 31-ը: Այս մասին Tert.am-ին հայտնեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը:
«Նախորդ շաբաթ ԱԺ-ի արտահերթ նիստում երկու ընթերցումներով ընդունվեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Դրա անհրաժեշտությունն առաջացել էր՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հունվարի 1-ից ուժը կորցրել էր 2011 թ. խմբագրությամբ օրենքում հայտարարագրմանն առնչվող կարգավորումների մեծ մասը, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը սահմանող դրույթները: Եվ ուժի մեջ էին մտել 2018թ. «Հանրային ծառայության մասին» օրենքի վերաբերելի կարգավորումները, ըստ որոնց՝ հայտարարագիրը պետք է ներկայացնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»,-ասաց Շաթիրյանը:
Նրա խոսքով՝ քանի դեռ չի կազմավորվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը կներկայացվեն էթիկայի հանձնաժողովին. «Այս իրավական կազուսը հաշվի առնելով՝ 2018 թ. տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվեց: Եթե ընդհանուր կանոնի համաձայն՝ տարեկան հայտարարագրերը ներկայացվում էին մինչև հաջորդ տարվա մարտի 30-ը, ապա, ըստ այս փոփոխությունների, 2018 թ. տարեկան հայտարարգրերը կներկայացվեն մինչև 2019 թ. մայիսի 31-ը»:
Շաթիրյանը նաև հայտնեց, որ օրենքում կատարված այս փոփոխությունները կհրապարակվեն առաջիկա օրերին. «Դրանք արդեն իսկ ստորագրված են Նախագահի կողմից»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01