Պուրակ մաքրելու մասին մտածել էի, պատգամավոր դառնալու մասին չէի մտածել. այս մասին լրագրողների հետ զրույցում համապետական շաբաթօրյակի շրջանակում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Նա նշեց, որ արդեն այգին մաքուր է, ինչը շատ ուրախալի է: Պատգամավորը շեշտեց, որ պետք է կարողանալ այդպես պահել: «Եթե շատ մարդ ներգրավվի մաքրման պրոցեսի մեջ, մեր հայրենակիցները կսկսեն քիչ կեղտոտել միջավայրը, ինչի հետևանքով կպահպանվեն մեր կանաչ այգիները և չեն աղտոտվի շատ: Երբ գալիս էինք այստեղ, բոլոր պուրակներում շատ մարդիկ կային, ինչը ոգևորող էր, ոնց որ հեղափոխության նման մի բան տեղի ունեցած լինի մարդկանց մտածելակերպի մեջ, որովհետև չեմ հիշում, որ նման մեծ թվով մարդիկ ներգրավված լինեն մաքրման աշխատանքներում»,- ասաց նա:
Հարցին` շաբաթօրյակը համեմատում է հեղափոխության հե՞տ, նա պատասխանեց. «Ինձ թվում է` մասշտաբներով նմանվում է հեղափոխությանը»:
Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ Օղակաձև այգուց պատրաստվում է գնալ և իրենց բակում շարունակել մաքրությունը:
Դիտարկմանը` աղբահանությունը վատ վիճակում է, նա նշեց, որ ֆեյսբուքում վերջին մի քանի ամիսների ընթացքում աղբի նկարների չի հանդիպում: «Աղբահանության խնդիրն առաջվա նման չէ, շատացել են և´ աղբամանները, և´ քաղաքի մաքրման աշխատանքներն են ավելի ինտենսիվ տարվում»,- ասաց նա:
Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին` ինչպե՞ս է նշվելու Քաղաքացու օրը, վերջինս պատասխանեց, որ ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրն էին մարդիկ ինքնաբուխ տոնում, այդպես էլ Քաղաքացու օրը կնշեն: «Դա ինքնաբուխ է տեղի ունեցել, Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը մեկը խորոված էր անում, մեկը խաշլամա էր անում, մեկը պարում էր և այլն, նույնպես ինքնաբուխ նշվելու է այդ օրը: Ինձ թվում է՝ մեր ազգը դեռ երկար կհիշի այդ ցնծությունը, այդ տոնական տրամադրությունը կհիշենք ամեն ապրիլի 23-ին»,- ասաց նա և հավելեց, որ իրենք շեշտում են ոչ թե Սերժ Սարգսյանի անունը, այլ քաղաքացու հաղթանակն են նշում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01