Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 25-ին, ժամը 08:50-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեի մոտակայքում բախվել են «Wolksvagen Passat» (վարորդ՝ Զ. Ս.), «Nissan Tida» (վարորդ՝ Ա. Ս.), «Toyota Ipsum» (վարորդ՝ Հ. Ա.) և «ՎԱԶ 21010» մակնիշների (վարորդ՝ Ա. Հ.) ավտոմեքենաները, տուժածներ չկան. ճանապարհին առակ է թափված վառելիք:
«ՎԱԶ 21010» ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Վթարից հետո ծեծկռտուք է սկսվել, որի առնչությամբ «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը Facebook-ի իր էջում գրառում է արել եւ տեղադրել տեսանյութ:
Նա, մասնավորապես, գրել է. «Ահա թե ինչ է լինում, երբ վարորդները կորցնում են իրենց չափերն ու զգոնությունը ու պողոտայի վրա մեքենան քշում են ինչպես սեփական տան բակում: Էս հատվածում ինչ ասես չի կատարվում ու մարդիկ վերջը դիմում են ինքնադատաստանի, հայերեն ասած «սամասուդ» մեխանիզմի միջոցով ուզում են հարցերը պարզեն:
ԱՊՊԱ համակարգը ներդնելուց հետո այս ամենը համարյա թե վերացել էր, բայց արի ու տես, որ ոչ:
Կարծում եմ սա պետք է հիմք հանդիսանա, որպեսզի ՃՈ-ն ու ոստիկանությունը էլ ավելի խիստ լինեն ու նույնիսկ ոչ մի թեթև խախտում անհետևանք չթողնեն, հենց մի անգամ մի թեթև խախտողի չեն տուգանում, սկսում ա իրավախախտը առիթավորվել ու սենց դեպքեր են լինում:
Ականատեսներից ասել են, որ կռվարարները եղել են Ոստիկանությունից, սա պետք է շատ խիստ պատժվի, նման վերաբերմունքը արդարացում չունի»:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44