ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ հրավիրվել է ընդլայնված նիստ, որի ժամանակ ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ԵՔՔՎ հինգ քննչական բաժինների կողմից 2018 թվականին կատարված աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
Երևան քաղաքի քննչական վարչության պետը և ԵՔՔՎ հինգ քննչական բաժինների պետերը հանդես են եկել նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը, դրանք առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում թույլ տրված վրիպումները շտկելու վերաբերյալ տվել հանձնարարականներ:
«Մեր խնդիրը թվային ցուցանիշները չեն, այլ աշխատանքների գրագետ և արդյունավետ կազմակերպումը: Մեզ արհեստական ցուցանիշներ հարկավոր չեն: Մեր կարգախոսը պետք է լինի օպերատիվությունն ու որակը»,- ընդգծեց ՔԿ նախագահը:
Հայկ Գրիգորյանը հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ շեշտել է քաղաքացիների հետ շփման կարևորությունը. «Քաղաքացիների հետ շփումներում դրսևորեք սրտացավ և կոռեկտ վարքագիծ»,- ասաց ՔԿ նախագահը:
Անդրադառնալով ատեստավորման գործընթացին՝ Հայկ Գրիգորյանն ասել է, որ այն գիտելիքների կատարելագործմանն ուղղված քայլ է.
«Անցնելու եք շատ խիստ ատեստավորում և այն անձինք, ում գիտելիքները պատշաճ մակարդակի չեն լինի, կուղարկվեն լրացուցիչ վերապատրաստման: Ատեստավորման գործընթացն անձից ազատվելու միջոց չէ, այլ գիտելիքների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանք: Քննիչի տեսական գիտելիքների կատարելագործումը մեզ համար առաջնային խնդիր է»,- շեշտեց Քննչական կոմիտեի նախագահը:
Հայկ Գրիգորյանն ընդգծել է, որ ստորաբաժանման ղեկավարները պատասխանատվություն են կրում նախաքննության կազմակերպման արդյունավետության համար.
«Ղեկավարը քննիչ պետք է լինի, ոչ թե տնօրեն: Ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է քայլեր ձեռնարկել, օգնել գերծանրաբեռնված քննիչներին՝ անձամբ վարույթում քրեական գործեր ընդունելով և քննություն իրականացնելով: Ղեկավարը պետք է անձամբ գործ քննի՝ իրականությունից չկտրվելու և քննիչի դրության մեջ մտնելու համար: Եթե քննչական ստորաբաժանման ղեկավարը չի կատարում քննիչի գործառույթներ, դառնում է տնօրեն, ինչն անթույլատրելի է: Ձեր վարքով և աշխատանքով հեղինակություն դարձեք Ձեր ենթակաների համար»,- ընդգծել է ՔԿ նախագահը:
Հայկ Գրիգորյանը Երևան քաղաքի քննչական վարչության և հինգ քննչական բաժինների աշխատանքը գնահատել է գերազանց և վարչության պետին հանձնարարել է ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման:
Դիմելով քննիչներին՝ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել իրենց առջև դրված խնդիրները պատվով հաղթահարելու համար.
«Շարունակեք աշխատել նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ: Աշխատանքների կատարելագործմանն ուղղված քայլերը պետք է կրեն ամենօրյա բնույթ»,- ընդգծել է ՔԿ նախագահը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01