Ճապոնիան բողոք է ներկայացրել Հարավային Կորեային՝ վիճելի Տակեսիմա կղզների տարածքում (Տոկտոյի հարավկորեերեն անվանումը) Սեուլի նախատեսած ծովայի ընդերքի հետազոտությունների հետ կապված, մամուլի ասուլիսում ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: «Հարավային Կորեայի Ազգային օվկիանոսագիտական հետազոտական ինստիտուտի տեղեկատվությամբ՝ հայտարարվել է մրցույթ Ճապոնիայի տարածքային ջրերում, Տակեսիմա (Տոկտո) կղզիների շրջանում հետազոտությունների անցկացման համար։ Դա անընդունելի է Տակեսիմայի (Տոկտո) տարածքային պատկանելության ճապոնական դիրքորոշումից ելնելով։ Տեղեկատվության ստուգումից հետո մենք վճռական բողոք հղեցինք դիվանագիտական խողովակներով և պահանջեցինք դադարեցնել այդ ծրագրերը»,- ընդգծել է Սուգան։ Տոկտո կղզեխումբը (ճապոնական անվանումը՝ Տակեսիմա) գտնվում է Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև Ճապոնական ծովում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ կղզիները դարձան կորեական։ Ճապոնիան սա անվանում է «ապօրինի զավթում» և կղզիները համարում է իր տարածքի մաս և վարչականորեն դրանք ներառում է Սիմանե պրեֆեկտուրայի կազմում։ Կղզիները հայտնի են նաև որպես Լիանկուր ժայռեր։ Ճապոնիան Կորեային առաջարկում է կղզիների հարցը ներկայացնել ՄԱԿ Միջազգային դատարան։ Հարավային Կորեան կարծում է, որ Տոկտո կղզիների շուրջ վեճ չկա, քանի որ դրանք կորեական տարածք են պատմականորեն, աշխարհագրորեն և իրավաբանորեն։
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01