Գեղասահքի եռակի օլիմպիական չեմպիոն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան արձագանքել է Երևանի ավագանու անդամների նախաձեռնությանը՝ անվանափոխել Երևանի գեղասահքի դպրոցը, որը կրում է նրա անունը կապված նրա՝ Խոջալույում ողբերգական իրադարձությունների տարեդարձին հակահայկական երթին մասնակցելու փաստի հետ: Այս մասին գրում է arminfo.info կայքը:
«Ոչ թե դպրոցն է կրում իմ անունը, այլ սահադաշտը, որը կառուցվել էր Ռուսաստանի Դաշնության հաշվին, միլիոնավոր միջոցներ, որոնք եկել են բացարձակապես Ռուսաստանից» ,-հայտնել է նա ռուսական ԶԼՄ-ներին:
Ըստ Ռոդնինայի, ով հանդիսանում է ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի անդամ, դա առաջին սպորտային կառույցն է, որը կառուցվել է Հայաստանի տարածքում վերջին 20 տարվա ընթացքում: Նա հավելել է, որ հանգիստ կվերաբերվի անվանափոխմանը, սակայն նա վիրավործած կզգա իրեն այն մարդկանց համար, որոնք«ՙհոգի են դրել» շինարարության մեջ: «Դա իրենց իրավունքն է, ես արել եմ այն, ինչ արել եմ: Անվանեք դպրոցը, ոնց կամենում եք, ի սեր Աստծո: Ինչպես նավը կանվանես, այնպես էլ այն կուղևորվի »,-ասել է Ռոդնինան:
Անդրադառնալով Խոջալույում տեղի ունեցած հուշ- միջոցառումներին, ռուս պատգամավորը ընդգծել է, որ մասնակցել է ողբերգության հիշատակի երթին, որը տեղի է ունեցել ավելի քան 20 տարի առաջ: «Դա չի նշանակում,որ դա որև է մեկի դեմ է: Մենք ընդհանրապես բարեկամություն չենք անում ընդդեմ երրորդին»:
Հիշեցնենք, որ գեղասահքի դպրոցի հիմնադիր, «Մոնարխ» ընկերությունների խմբի տնօրեն, Սերգեյ Համբարձումյանը՝ ում աջակցությամբ կառուցվել է դպրոցը կտրականապես դեմ է տվյալ նախաձեռնությանը:
«Այո, ես կտրականապես դեմ եմ դպրոցի անվանափոխմանը: Դպրոցը նվեր էր Երևանին արդեն իսկ Իրինա Ռոդնինայի անունով, դա հայտնի փաստ է: Ռոդնինան, չնայած Բաքվում արած և ինձ համար անընդունելի հայտարարությունների, ինձ համար մնում է լեգենդար մարզիկ, և ես չեմ պատրաստվում մոռանալ նրա արժանիքները, բարեկամական վերաբերմունքը և պատրաստակամությունը՝ սովորեցնելու իր հմտությունները մեր հայ երեխաներին:
Միևնույն ժամանակ, ես փոխանցել եմ Իրինա Կոնստանտինովնային Բաքվում իր կողմից արված պատմական իրադարձությունների հետ կապված հայտարարություններին վերաբերվող նյութերը և հույս ունեմ, որ կարողացել եմ նրան հայտնել ճշմարտությունը»:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44