Կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները: Պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» օրենքում սպասվող փոփոխությունները:
Հիշեցնենք, որ ըստ այդ նախագծի՝ 60 անգամ ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 միլիոն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 միլիոն դրամ պետական տուրք: Նախագիծն առաջարկել է Կենտրոնական բանկը, նաև սահմանվել է, որ բանկերի 3 մլն պետտուրքը պետք է դառնա 7 մլն դրամ։
«Մենք երեկ հանդիպում ենք ունեցել ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի և ԿԲ իրավաբանական բաժնի աշխատակցի հետ: Դարձյալ նույն հիմնավորումներն էին, որ ի տարբերություն ունիվերսալ վարկային կազմակերպությունների և բանկերի, մեր ոլորտում կարգավորումները թույլ են: Պետությունն այս կարգավորման վրա մեծ գումարներ է ծախսում: Ես կարծում եմ՝ պետությունը պետք է կառուցվածքային նկարագրություն տա՝ ինչ հաշվարկների, ինչի հիման վրա է սահմանվել այդ 60-ապատիկը: Իրենք ասում են՝ մենք չենք կարող այդ ինֆորմացիան տալ, բայց որպես այդ ոլորտի ներկայացուցիչ, քաղաքացի, պահանջում ենք, որ մեզ տան նկարագիր՝ ինչպես են հաշվարկել»,-ասաց փոխանակման կետերից մեկի տնօրենը:
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում պատկան մարմինների ներկայացուցիչներն ասել են, որ նախագծում սահմանված 3 մլն-ը մնալու է անփոփոխ, սակայն գործող փոխանակման կետերին առաջարկում են 3 տարի պետտուրքի վճարը բարձրացնել 1-ական միլիոնով, արդյունքում՝ 3 տարվա ընթացքում այն կկազմի 3 մլն դրամ. «Մենք ասում ենք՝ մենք փոքր տնտեսվարողներ ենք: Իրենք ասում են, որ փոխանակման կետերը ֆինանսական կառույց են և չեն կարող լինել փոքր և միջին բիզնես: Միգուցե ֆորմալ չեն հանդիսանում, բայց ժամանակին բացել ենք ԱՁ, որոշները՝ ՍՊԸ, դրանց հիման վրա ԿԲ-ն մեզ տրամադրել է լիցենզիա: Բա, էս դեպքում ի՞նչ ենք: Նույն տնտեսվարողների հետ վճարում ենք եկամտահարկ, շահութահարկ: Իրենք մեզ բերում են «ՍԱՍ»-ի օրինակը, ասում են՝ «ՍԱՍ»-ում գործող փոխանակման կետն այնքան է ժամանակի ընթացքում աճել, որ դարձել է վարկային կազմակերպության մասնաճյուղ, բայց ես ինչպես կարող էի աճել, որ ԿԲ-ն ինձ շաբաթը մեկ ստուգում էր, իսկ «ՍԱՍ»-ում աշխատող փոխանակման կետը չէր վերահսկվում: Չեն ուսումնասիրում նախկին օլիգարխիկ համակարգի գումարները՝ ինչպես բացեցին էդ փոխանակման կետերը, վարկային կազմակերպությունները, սուպերմարկետներն ու մնացածը, մեզ են համեմատում իրենց հետ»:
Փոխանակման կետի տնօրենը մտահոգություն է հայտնում, որ ստացվում է՝ իրենց նման տնտեսվարողների միջոցով Կառավարությունը փորձում է ավելացնել բյուջեն:
Նշենք, որ բողոքի ակցիային մասնակիցները հավաստիացնում են, որ հարկային նման բեռը կարող է հանգեցնել շատ գրավատների և փոխանակման կետերի փակման: Բողոքի ցույց իրականացնողները պահանջում են նաև հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01