Այո, ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության վերաբերյալ: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով փաստին, որ իր եւ իր ընտանիքի հասցեին համացանցով սպառնալիքներ են հնչել եւ ինքը դիմել է իրավապահներին: Դիտարկմանը, որ սպառնալիքներ հասցնելու մեջ կասկածվողը մամուլին հայտնել է, որ ինքը միայն իր կարծիքն է ասել, սպառնալիքներ չի տվել, Արտակ Զեյնալյանն արձագանքեց. «Իհարկե, ինձ համար տհաճ է, որ նախաքննության գաղտնիքը հրապարակվել է: Եթե ներկայացրել եմ հաղորդագրություն, բնականաբար, դրանից հետեւում է, որ ես դրա մեջ տեսել եմ սպառնալիք: Նախաքննությունը կպարզի, պահպանենք նախաքննության գաղտնիքը, որովհետեւ դա հանգեցնում է նաեւ իմ անձնական կյանքի հարգանքի իրավունքին»: Նա նաեւ հավելեց, որ ինքը պատկան մարմիններին ներկայացրել է օգտատիրոջ տվյալները: «Այն հայտարարությունը, որ արեցի նախորդ ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի սահմանն անցած անձնավորությանը, դրա տակ արված սպառնալիքներ են եւ ոչ միայն սպառնալիքներ»,-ասաց նախարարը: Նշենք, որ մամուլում նշվել էր, որ սպառնալիքները հնչեցրել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հորաքրոջ որդին` Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի բնակիչ 35-ամյա Խորեն Ասլանյանը։ Նա Armlur.am-ին հայտնել էր, որ իրեն վրդովվեցրել էր նախարարի խոսքը, որ եթե ապացուցվի, որ սահմանը անցած ադրբեջանցին քաղաքացիական անձ է, ապա պետք է նրան արտահանձնել: «Ես մեկնաբանություն էի թողել, որ մեր ազգականն էլ էր քաղաքացիական անձ, բայց հակառակորդը նրան հետ չի տալիս: Դուք ո՞նց եք հանգիստ քնելու, եթե էդ մարդուն հանձնեք: Երևի էդ արտահայտությունն է ընկալվել որպես սպառնալիք»,-ասել էր Ասլանյանը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44