ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց»-ի տնօրենը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու կասկածանքով: 2019 թվականի փետրվարի 12-ին Շիրակի մարզի դատախազությունից Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի դիմումն այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների կողմից դպրոցում իրականացված ստուգումների ընթացքում հայտնի է դարձել, որ չեն դասավանդվել ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա և ֆիզկուլտուրա առարկաները, սակայն ուսուցիչները, որոնց հատկացված են եղել այդ դասաժամերը, ստացել են աշխատավարձ: Միևնույն ժամանակ տնօրենը հայտնել է, որ ինքը նախկինում այդ մասին որևէ տեղեկություն չի ունեցել, իսկ ուսումնական գծով տեղակալը, ում վրա դրված է ուսումնական գործընթացի վերահսկումն ու համապատասխան մատյանների վարումը, դրանցում կատարած գրառումներով հաստատել է վերոհիշյալ առարկաները դասավանդվելու փաստը: Բացատրագիր է ներկայացրել նաև դպրոցի աշխատակիցը, համաձայն որի՝ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհին 2016-2017 ուսումնական տարում գտնվել է արտերկրում և աշակերտներին տվյալ առարկան չի դասավանդվել, իսկ աշխատավարձի գումարները դուրս են գրվել դպրոցի ֆոնդից: Փաստի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հաղորդում է ստացվել նաև Գյումրի քաղաքի բնակչուհուց այն մասին, որ «Գյումրի քաղաքի թիվ 27 միջնակարգ դպրոցում» որպես ֆիզիկայի ուսուցչուհի աշխատանքի ընդունվելու նպատակով, նույն դպրոցի տնօրենի պահանջով և նրա հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, «Գյումրի քաղաքի թիվ 27 միջնակարգ դպրոցում», տնօրենին փոխանցելու նպատակով, վերջինիս գործավարուհուն տվել է խոշոր չափ հանդիսացող՝ 960.920 ՀՀ դրամ: Փաստի առթիվ 2019 թվականի մարտի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 2019 թվականի մարտի 22-ին որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ: 2019թ. մարտի 26-ին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01