Ցանկացած մեծ ռեֆորմ, որ կառավարությունը կառաջարկի, մենք կներկայացնենք դրա վերաբերյալ մեր տարբերակը, մեր մոտեցումը: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ այս մոտեցումը դեռ «Ելք» դաշինքի ժամանակվանից կա, որ ոչ թե պարզապես քննադատեն իշխանություններին, այլեւ այլընտրանք առաջարկեն: Անդրադառնալով «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխությունների առաջարկվող նախագծին, որով առաջարկվում է նախարարությունների թիվը 17-ից կրճատել 12-ին, Մարուքյանն ասաց. «Այդ կրճատումն ունի տեխնիկական բնույթ: Այսինքն նախարարությունների թիվը կրճատել, ցույց տալ, որ թիվը կրճատվել է, բայց բազմաթիվ հարցերի պատասխաններ չկան: Կարեւոր հարցը հետեւյալն է՝ արդյոք այդ փոփոխությունը բերում է նրան, որ ուղիղ մեկ տարի առաջ փետրվարին ընդունված օրենքներով սուպերվարչապետական համակարգը վերափոխվի, արդյոք այս փոփոխություններով գործադիր իշխանության մարմիններն ավելի հաշվետու են դառնում խորհրդարանին, թե ոչ: Եվ երրորդ, արդյոք արդյունավետ է այդպիսի կառավարություն ունենալ, եւ արդյոք կառավարության առջեւ դրված խնդիրները կարող են լուծվել այս տարբերակով»,-ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավարը՝ նկատելով, որ կառավարության նախագծում չկան այդ երեք հարցերի պատասխանները: Այնուհետեւ Մարուքյանը ներկայացրեց իրենց առաջարկած տարբերակը, որտեղ վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններ չեն լինելու. «Բոլորը ներառված են կառավարության հիմնական կառուցվածքի մեջ: Բոլորի համար կան քաղաքական պատասխանատուներ, որով լուծվում է խորհրդարանական վերահսկողության, խորհրդարանական երկիր լինելու խնդիրը»: Մարուքյանը նշեց, որ վարչապետի աշխատակազմում սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը եւս դուրս է մնում խորհրդարանական վերահսկողությունից: «Մենք առաջարկում ենք հանձնակատարի գրասենյակի փոխարեն մեկ փոխվարչապետին վերապահել հայրենադարձության եւ սփյուռքի հարցերը: Այսինքն, ըստ էության պահպանել երեք փոխվարչապետների հաստիքները, եւ սփյուռքի հետ շփման մակարդակը ավելի բարձրացնել: Այսինքն նույն գրասենյակը կարող է սպասարկել փոխվարչապետին: բացի այդ, փոխվարչապետը կառավարության անդամ է, հետեւաբար, սփյուռքի հարցերով եւս կառավարությունը հաշվետու կլինի խորհրդարանին»: ԼՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք առաջարկում են պահպանել գյուղնախարարությունը եւ մշակույթի նախարարությունը: «Մի երկրում, որտեղ ՀՆԱ 16 տոկոսը գյուղատնտեսության ոլորտից է, կրճատել այդ ոլորտը կանոնակարգող նախարարությունը, սխալ է: Մեզ համար ընդունելի չեն փաստարկները, թե տեսեք, նախկինում գյուղնախարարությունը վատ է աշխատել: Հիմա կարելի է պահպանել նախարարությունն ու լավ աշխատել: Մենք նաեւ պահպանում ենք մշակույթի նախարարությունը: Մեր առաջարկած կառուցվածքով լինում է 14 նախարարություն»:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44