Հայաստանի պետական միջոցները յուրացրած պաշտոնյաների պատասխանատվության սահմանը օրենքն է, այսօր Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադռնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե հնարավո՞ր է յուրացումներ կատարած պաշտոնյաներն ու օլիգարխներն ազատվեն պատասխանատվությունից՝ ինչ-որ գումար պետությանը նվիրաբերելու արդյունքում։ «Կարո՞ղ ենք արձանագրել, որ գումարների վերադարձը բավարար է, որ այդ շրջանակի ներկայացուցիչներին պատասխանատվությունից ազատված համարենք», - հարցրեց պատգամավորը։ «Այդ սահմանը օրենքն է։ Օրենքները ընդունում եք դուք՝ Ազգային ժողովը և այն օրենքները, որոնք կընդունվեն այդ կապակցությամբ առաջիկայում, դրանք էլ կդառնան սահմանում։ Մենք ունենք պայմանավորվածություն, որ օրինակ, անցումային արդարադատության թեմայով պետք է զբաղվի Ազգային ժողովը, և Ազգային ժողովը պետք է որոշի, թե որն է այդ սահմանը։ Ես ձեզ՝ բոլոր խմբակցություններին, կոչ եմ անում, որ այդ թեմայով աշխատանքներն ակտիվացվեն և դուք ինքներդ պետք է գծեք այդ սահմանը», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գողացված միջոցների մեծ մասը Հայաստանից դուրս են պահվում ու «պատահականության արդյունք է, բախտ է, որ մենք որոշ միջոցներ հաջողվել է գտնել Հայաստանում»։ «Ոչ մի միջազգային հանդիպում, իհարկե, ըստ պատեհության, որը կարող է այս թեմային առնչվել, չի լինում, որ ես չբարձրաձայնեմ գողացված միջոցների վերադարձի հետ կապված թեման։ Բանկային համակարգն այնքան բարդ բան է, ձեզ թող չթվա, որ կառավարությունը հիմա ամբողջ ինֆորմացիային տիրապետում է։ Եվ մենք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, Եվրոպական կառավարությունների հետ փորձում ենք համագործակցության ուղիներ գտնել, որպեսզի նրանք Հայաստանից գողացված միջոցների վերադարձի հարցում մեզ աջակցեն։ Քաղաքական մակարդակով կա պատրաստակամություն, բայց գործնական մակարդակում, դա բավականին բարդ խնդիր է», - ասաց Փաշինյանը։ Նա անդրադարձավ նաև առանց դատավճռի գույքի բռնագանձման թեմային. «Տեսե՛ք՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ոնց են աղմուկ բարձրացնում։ Բայց չեն ասում, որ դեռ իրենց իշխանության ժամանակ դա Հայաստանի ստանձնած պարտավորությունն էր՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Հիմա մենք ասում ենք՝ պատրաստ ենք դա անել, բայց նաև սրան զուգահեռ կարող են լեգիտիմ մտահոգություններ բարձրանալ»։ Նա նշեց՝ Ազգային անվտանգության ծառայություն մարդկանց բերում են քրեական գործերը, վարույթները. «Մենք ոչ մեկի գլխին ատրճանակ չենք պահում, ասում՝ եկեք Ազգային անվտանգության ծառայություն։ Եվ այդ ընթացքում լինում են գումարներ, որոնք մարդիկ պատրաստակամություն են հայտնում, որ ծառայեցնեն ինչ-որ նպատակի ու լինում են հրատապ, օրինակ՝ անվտանգության ոլորտի հարցեր, որ մենք ասում ենք՝ շատ լավ, մարդը պատրաստակամություն է հայտնել տալ, հիմա մենք այդքան գումարի անհրաժեշտություն ունենք՝ երկրի համար ինչ-որ բան ձեռք բերելու։ Որը հետո, եթե Ազգային ժողովը, հարցնի, թե ինչի վրա ենք ծախսել, մենք կարող ենք ասել, բերել թուղթն էլ տակը դնել՝ սրա վրա ենք ծախսել, սենց մեխանիզմով։ Դրանով ոչ մեկին ինդուլգենցիա չենք տալիս։ Բայց ուզում եմ ասել, որ քրեական դատավարության օրենսգրքով քննության հետ համագործակցությունը, վնասի փոխհատուցումը համարվում են մեղմացուցիչ հանգամանք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01