Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում բավականին ուշագրավ հայտարարություն արեց՝ կապված Հայաստանում էժան աշխատուժի, ցածր աշխատավարձերի ու սևագործ բանվորների հետ։ Նա, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի՝ գույքահարկի մասով բարեփոխում իրականացնելու վերաբերյալ հարցին, սահուն անցում կատարեց եկամտային հարկին։ «Այո, մենք գույքահարկի ոլորտի բարեփոխումները մտադիր ենք սինխրոն կերպով, 2020 թվականի հունվարի 1-ից դնել գործարկման մեջ։ Ես ուզում եմ ցույց տալ սրա կապը եկամտային հարկի համահարթեցման գործընթացի մեր մտադրության հետ, որովհետև կա այդպիսի քննադատություն, որ մենք, փաստորեն, բարձր աշխատավարձերի համար եկամտահարկն իջեցնում ենք, և դա դիտվում է որպես սոցիալական ոչ ճիշտ քաղաքականություն»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ ինքը դրա հետ համաձայն չէ, և փորձեց հիմնավորել, թե ինչու։ Նրա խոսքով՝ Հայաստանում այնպիսի տպավորութւուն կա, որ կառավարությունն ընկել է բարձր աշխատավարձ ստացողների հետևից։ «Ես ուզում եմ պատասխանատու կերպով հայտարարել, որ ՀՀ-ում ոչ ոք աշխատավարձով հարուստ, առավել եւս՝ մեծահարուստ չի դարձել: Եթե մենք խոսում ենք մեր երկրի տեսլականի մասին, այո, մեր կառավարության ծրագրում նշված ա, որ մենք խրախուսելու ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը։ Էսօր մարդիկ կան, ասում են՝ վայ, էդ ինչ վատ քաղաքականություն եք վարում, եկեք նենց անենք, որ 80 հազար դրամ աշխատավարձ ստացողն էդ իրա 80 հազար դրամով լավ ապրի: Մենք ասում ենք՝ դա կեղծ դիրքորոշում է, մենք չենք ուզում, որ Հայաստանում պայքարենք նրա համար, որ մարդը շարունակի 80 հազար դրամ աշխատավարձ ստանալ, ու մենք էնպես անենք, որ մի քիչ լավ ապրի: Հայաստանի Հանրապետությունում, կներեք կոպիտ բառիս համար, էժան աշխատուժ պետք ա չլինի, ՀՀ-ում պետք ա լինի բարձր որակավորում ունեցող աշխատուժ, որը ստանում է բարձր աշխատավարձ։ Բա մենք մյուս կողմից ասում ենք՝ մենք ուզում ենք տեխնոլոգիական երկիր դառնանք, մյուս կողմից՝ տեխնոլոգիական ոլորտի բարձր աշխատավարձերի վրա էնքան հարկ ենք դնում, որ ոչ մեկ չուզենա Հայաստանում ներդրում անի։ Մենք էդ 80 հազար աշխատավարձը պաշտպանողների հետ որևէ կերպ համաձայն չենք։ Մենք մեր մարդկանց պետք ա մղենք կրթության։ ՀՀ-ում չպիտի մարդ լինի, որի մտքով անցնի, որ ինքը 80 հազար դրամով կարա աշխատի։ ՀՀ-ում չպետք ա գործատու լինի, որ ինքը մտածի՝ 80 հազար պետք ա մարդ աշխատանքի ընդունի, ու ինքը մտածի, որ ինքն աշխատավարձ ա տվել»,- ասաց վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ այնպիսի տպավորություն է, որ այս երկրի թշնամի սկսել են դարձնել բարձր աշխատավարձ ստացող մարդուն։ Բայց ո՞վ է այդ բարձր աշխատավարձ ստացողը։ Նա այն մարդն է, որը, ըստ վարչապետի, գնացել է, համալսարաններում չարչարվել է, գիշերները չի քնել, սոված ուսանողի կարգավիճակում ՀՀ-ում կամ արտերկրում ժամանակ է ծախսել, դարձել է բարձր մակարդակի պրոֆեսիոնալ և ստանում է մեկ, երկու միլիոն դրամ աշխատավարձ։ «Էդ որ ասում են՝ մեր ժամանակների հերոսը, մեր ժամանակների հերոսն ինքն ա, բա մարդը չի պպզել քուչեքում, գնացել, կրթություն ա ստացել։ Հիմա էդ մարդուն ասում ենք՝ էդ ի՞նչ 2 մլն դրամ աշխատավարձ ես ստանում, արի ստեղ հլը, 30 տոկոս դնենք՝ աշխատավարձիդ կեսը վերցնենք: Ոչ, մենք ասում ենք՝ մեր երկրում բոլորը պիտք ա լինեն էդպես: Մեր երկրում ոչ թե քուչեքում պտի պպզեն, գողականից ու ճշտից խոսան, պիտի գնան համալսարան, դպրոց, կրթություն ստանան, էս ա նոր Հայաստանը, որեւէ մեկն այլ բանի հույս չունենա: Հակառակ դեպքում այս փոփոխություններն անիմաստ են: Ինչ է, մենք հեղափոխություն ենք արել, որ սեւագործ բանվորների հասարակությո՞ւն լինենք: Ոչ, բարձր կրթություն ունեցող քաղաքացիների հասարակություն ենք մենք ուզում ստեղծել։ Եվ էս ա մեր քաղաքականությունը, և պետք չի կեղծ սոցիալական կարգախոսներով՝ վայ, պայքարենք, որ 80 հազար աշխատավարձ ստացողը 300 դրամ պակաս հարկ վճարի: Էդ 300 դրամը պահեք ձե՛զ։ Մենք պետք ա աշխատենք, որ 80 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդ չլինի էս երկրում, պետք ա աշխատավարձերը եռակի, քառակի, հնգակի աճեն։ Եվ դրա համար, այո, պետք է բարձր աշխատավարձերի հարկը նվազեցնենք՝ դրանով խրախուսելով բարձր աշխատավարձը»,- զայրացած տոնով ասաց վարչապետը։ Վարչապետի խոսքից մի հարց առաջացավ՝ ովքե՞ր են Հայաստանում սևագործ բանվորերը, նրանք, որոնք 80 հազար դրամ աշխատավա՞րձ են ստանում։ Այդ դեպքում արդյոք մանկավարժները, դասախոսները, գիտնականները, որոնցից շատերը 80 հազար դրամ կամ նույնիսկ դրանից էլ պակաս աշխատավարձ են ստանում, արդյոք սևագործ բանվորնե՞ր են։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01