Հուսով եմ, որ առանց որևէ արբիտրաժային վեճերի լուծման ձևի մենք կկարողանանք մեր հարցերը կարգավորել «Լիդիան» ընկերության հետ: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Կողմերն ունեն 3 ամիս ժամանակ նախապատրաստվելու: Կառավարությունը պետք է կողմնորոշվեր, թե որն է լինելու այն իրավաբանական ընկերությունը, որի հետ նա աշխատելու էր: Ի՞նչ ընթացքում են գտնվում նախապատրաստական աշխատանքները, և ե՞րբ է հայտարարվելու մրցույթ՝ ընտրելու այն իրավաբանական ընկերությունը, որի հետ աշխատելու է կառավարությունը»,- հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերությունը հայտարարել և ծանուցել էր ՀՀ կառավարությանը, որ նախաձեռնում է արբիտրաժային գործընթաց:
Փոխվարչապետը, ի պատասխան պատգամավորի հարցադրման, ասաց, որ արդեն նմանատիպ գործընթաց իրականացվում է Արդարադատության նախարարությունում. «Մենք շարունակաբար ստանում ենք իրավաբանական խորհրդատվություն տարբեր հարցերի վերաբերյալ՝ ներառյալ «Լիդիանի» հարցի»,- նշեց նա:
Տիգրան Ավինյանը հայտնեց, որ այս պահին Ամուլսարում տեղի է ունենում հիդրոերկրաբանական փորձաքննություն, որը պատվիրվել է կառավարության կողմից: «Այդ փորձաքննության արդյունքներով մենք կստանանք որոշ պատասխաններ մեր որոշ հարցերին, այն հարցերի վերաբերյալ, որոնք բարձրաձայնել են փորձագիտական շրջանակներում: Եթե մենք ստանանք նույնանման պատասխաններ, ինչպիսին եղել են «Լիդիան» ընկերության կողմից ներկայացված ՇՄԱԳ-ում, այսինքն՝ նույն համապատասխանությամբ տեսնենք, որ ռիսկերը կառավարվող են, դատարան, պարզ է, ոչ մեկը չի դիմի:
Եթե ստանանք պատասխաններ, որոնք կվկայեն այնպիսի բնապահպանական ռիսկերի մասին, որոնք ներկայացված չեն եղել, վստահեցնում եմ՝ «Լիդիանի» կողմից դատարան կամ արբիտրաժ դիմելն իմաստ չի ունենա»,- ասաց փոխվարչապետը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44