ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել երեկ «Արմաշի ալյուրի գործարանում» 6-րդ վարչության աշխատակիցների իրականացրած գործողությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ երեկ «Մոդուս Գրանում» հոլդինգի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ 6-րդ՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն ուսումնասիրել են 2016-2018 թթ.-ների վճարումները: Նա ահազանգել էր, որ գործարանի աշխատակիցներին աշխատանքից հետո տարել են, քննել մինչև 22:30, ահաբեկել են նրանց, անգամ մարդ են ծեծել:Ոստիկանության պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մարտի 27-ին լրատվական կայքերից մեկը՝ «6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան» վերտառությամբ հոդված է հրապարակել:
Վերոգրյալի մասին հայտնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր՝ «Մոդոս Գրանում» ՍՊ ընկերության տնօրինության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ ՀՀ ՊԵԿ ներկայացվող հաշվետվություններում խեղաթյուրված, նվազեցված աշխատավարձերի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու և դրանով իսկ առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու վերաբերյալ:
Նախապատրաստվող նյութերի շրջանակներում իրականացվում են համապատասխան քրեադատավարական գործողություններ»:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44