2017-ին մենք սկսել ենք մի ծրագիր, որը վերաբերում է ՀՀ մանկապարտեզներում և դպրոցներում ջրի և սանիտարահիգիենիկ պայմաններին. այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի կողմից հաստատված է նոր ռազմավարական ծրագիր, որը վերաբերում է ջրի և սանիտարիայի հասանելիությանը, աշխատանքներ են իրականացվել 201 դպրոցում և մանկապարտեզում` 121 դպրոց և 80 մանկապարտեզ: «Մոնիտորինգն իրականացվել է 2018 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում, դպրոցներն ու մանկապարտեզներն ընտրվել են պատահականության սկզբունքով»,- ասաց նա:
Ըստ Թաթոյանի` ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խնդիրները մտահոգիչ ու անընդունելի են: «Այս զեկույցը հրապարակելուց առաջ ուղարկել եմ հարցադրումներ տարածքային կառավարման նախարարին, Երևանի քաղաքապետին, կրթության և գիտության նախարարին, մենք մեր գործընկերներից ստացել ենք անհրաժեշտ տեղեկություններ: ԿԳՆ-ի հետ պայմանավորվածություն ունենք, որ զեկույցում տեղ գտած խնդիրները կառավարությունը հիմք է ընդունելու, նաև քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի լուծվեն դրանք»,- ասաց ՄԻՊ-ը:
Թաթոյանի խոսքով` ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ շենքի ներսում առկա չեն եղել սանհանգույցներ, և դրանք տեղակայված են դրսում: «Եղել են անթույլատրելի դեպքեր, երբ սանհանգույցներում զուգարանակոնքերը տեղադրված չեն եղել փակ խցիկներում: Դպրոցների 86 տոկոսի դեպքում բացակայում է տաք ջրամատակարարումը, իսկ մանկապարտեզների միայն 44 տոկոսի սանհանգույցներն են ապահովված տաք ջրամատակարարմամբ»,- ասաց նա:
ՄԻՊ-ի խոսքով՝ լուրջ խնդիր է մաքրության պակասը սանիտարահիգիենիկ առումով, և բազմաթիվ են դեպքերը, երբ շատ ռիսկային է երեխաներին վարակիչ հիվանդություններով վարակելու տեսանկյունից:
«121 դպրոցից միայն 8-ում, իսկ 80 մանկապարտեզներից միայն երկուսում են, որ սանհանգույցները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող երեխաներին: Դպրոցում աշակերտները ջուրը խմում են հիմնականում ծորակներից` ձեռքերով կամ ընդհանուր բաժակով, ինչը հիվանդությունների և վարակի տարածման մեծագույն ռիսկ է: Դպրոցների շենքերի յուրաքանչյուր հարկում ըստ սեռերի առանձնացված սանհանգույցները բացակայում են: Մի շարք դպրոցներում ջուրն անհասանելի է ընդհանրապես ծորակների ոչ սարքին լինելու, ինչպես նաև իսպառ բացակայության պատճառով»,- նշեց Թաթոյանը:
Նա ասաց, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են դեպքեր, երբ դպրոցում առկա է եղել ընդամենը մեկ ծորակ:
Բացի այդ, նա նշեց, որ դպրոցների, մանկապարտեզների անձնակազմերը տեղեկացված չեն այն կանոնների մասին, որոնք անհրաժեշտ են երեխաների սանիտարահիգիենիկ վիճակը ապահովելու համար:
«Այս բոլոր հետազոտությունները մենք առանձնահատուկ եղանակով ենք կատարել. առանձնազրույցներ ենք ունեցել թե´ երեխաների հետ առանձին, թե´ մանկավարժների և թե´ դպրոցների տնօրինության հետ: Այս ամենը ոլորտը երկար տարիներ անուշադրության մատնելու հետևանք է»,- եզրափակեց Արման Թաթոյանը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44