Դիմումի ակնկալիքն այն է, որ Սահմանադրական դատարանը նախ սահմանի չափանիշներ, բայց, իհարկե, առավելագույն ակնկալիքն այն է, որ հակասահմանադրական ճանաչվեն այդ դրույթները. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով իր կողմից ՀԴՄ-ների հետ կապված խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցին:
Հիշեցնենք, որ Թաթոյանը երեկ դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ ՀԴՄ-ների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները:
«Մեր ուսումնասիրությունները, նաև այն բողոքները, որ հասցեագրվում են ինձ, ցույց է տվել, որ կան դեպքեր, երբ օրենսդրությունից է գալիս խնդիրը, երբ ՀԴՄ-ների կիրառության կանոնները խախտելու համար կիրառվում են տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ նախապես ֆիքսված, կանխորոշված չափով տուգանքներ: Հարկային օրենսգիրքը նախատեսում է, օրինակ, տեխնիկական պայմաններին համապատասխանող ՀԴՄ-ների բացակայության դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է տուգանվել 300 հազար դրամի չափով կամ հանրային սննդի գործունեության մասով 1 մլն դրամի չափով: Սրանք ֆիքսված տուգանքներ են, և կոնկրետ իրավախախտման հանգամանքների նկատմամբ օրենքի կիրառումն անհատականացնելու հնարավորություն չկա»,- ասաց նա և նշեց, որ օրենքը հնարավորություն չի տալիս հաշվի առնել օբյեկտիվ, սուբյեկտիվ գործոնները, օրինակ՝ ինչ պատճառով է ՀԴՄ-ի կիրառության խախտումը տեղի ունեցել:
«Տնտեսվարողները բողոքում են, որ շրջանառության ծավալը հաշվի չառնելով, մեծ տուգանքներ նշանակելով՝ մեծ վնասներ են հասցնում իրենց: Ուզում են ընդգծել, որ այստեղ պատճառն օրենքն է, որ հարկային մարմնին թույլ չի տալիս անհատականացնել այդ հանգամանքները»,- եզրափակեց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01