- Բավական ակտիվ եւ բռնի ուժով հանրային կյանք են ներխուժում այն նորմերն ու սկզբունքները, որոնք անխուսափելիորեն քաղաքացիական հասարակությանը դարձնում են ապազգային, առանց հոգեւորի ու բարոյականության, անսեռ ինչ-որ մի բիոլոգիական զանգված: Նրանց ուղղորդում են դեպի օգտագործվելը եւ կենդանական բնազդների բավարարումը: Ղեկավարել, մանիպուլացնել այդ դեգրադացված զանգվածին, շատ հեշտ է: Իսկ այն ներուժը, որը դրված է մարդկային հասարակության դեգրադացիայի համար, մի շարք երկրներում արդեն տվել է իր փտած պտուղները: Կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիներն ընկրկեցին դեստրուկտիվ ուժերի առաջ եւ, որպես հետեւանք, այսօր տեսնում ենք, որ քրիստոնեությունը սպանվեց Եվրոպայում: Ավելին` այսօր քանդվում է Արեւմուտքի բուրժուա-ժողովրդավարական կառուցվածքը: Բուրժուական աշխարհի բազային արժեքը ընտանիքն էր, սեփականությունը եւ ազգային պետությունը: Մինչդեռ այսօր ընտանիքը` որպես հանրության միավոր, որպես տղամարդու եւ կնոջ միություն, դադարում է գոյություն ունենալ, կազմվում են միասեռ ամուսնություններ: Մարդկանց սեփականությունն էլ այլեւս արժեք չէ, որովհետեւ ինչ-որ մի գերիշխանության ցանկությամբ կարելի է սառեցնել յուրաքանչյուր քաղաքացու, կազմակերպության, պետության սեփականությունն ու ունեցվածքը` աշխարհի յուրաքանչյուր կետում: Այնպես որ, այսօր մեր եւ ավելի շատ մեր երեխաների պայքարը պետք է լինի այս չարիքի դեմ եւ հանուն 21-րդ դարում մարդկության փրկության: Աստված մեզ օգնական:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ - Մանրամասները դիտեք տեսանյութում.
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01