Ժամկետային զինծառայող Հրաչ Ավետիսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի՝ տուժածի եւ այլ զինծառայողների նկատմամբ բռնանալու, նրանց պարբերաբար վիրավորելու եւ ստորացնելու համար։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ զինծառայողը՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքն ստացել է 2017թ. հոկտեմբերի 20-ին՝ ճակատի հատվածում։ Նախաքննության վարկածով տեղի ունեցածն ինքնասպանություն է. զինվորն ինքն է կրակել իր ճակատի շրջանին՝ իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից։ Նրան փորձել էին անմիջապես տեղափոխել զինհոսպիտալ՝ բուժօգնության, սակայն ճանապարհին մահացել էր։ Քննության տվյալներով՝ դեպքին նախորդած ժամանակահատվածում զինծառայողը համածառայակցի՝ Գևորգ Պետրոսյանի, կողմից պարբերաբար ենթարկվել է ծաղրուծանակի, բռնության։ Բացի այդ՝ պարզվել է, որ վերջինս պարբերաբար նվաստացրել է ոչ միայն Հրաչին։ Ըստ մեղադրանքի, Գևորգ Պետրոսյանը այլ զինվորների հետ միասին ոտքերով և ձեռքերով ծեծի են ենթարկել պետ հանդիսացող Արմեն Գաբրիելյանին, ինչպես նաեւ երկու այլ զինծառայողների։ Նախաքննական մարմինը Գեւորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (երկու դրվագ), 359-րդ հոդվածի 1-ին մասով, 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 360-րդ հոդվածի 1-ին մասով: Զինծառայող Հայկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ եւ 2-րդ մասերով՝ երեք դրվագի համար, Արծրուն Ավագիմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով եւ 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Արայիկ Առուստամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ ուղարկվել դատարան։ Այն մակագրվել է դատավոր Գնել Գասպարյանին։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44