Գյումրիի տնակներում ապրողներից ցրտաշունչ ձմեռը չի հեռանում։ «Հիմա տնակային ավաններում ենք: Գարունն ուշանում է, ստիպված ենք դիմադրել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը։ ՀԿ-ի կայքում ծրագրի մասին նշված է. «Գյումրու և հարակից գյուղական համայնքների բազմահարյուր տնակներում և կիսախարխուլ կառույցներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել վառելափայտի տրամադրման «Շիրակ կենտրոնի» ամենամյա բարեգործական ձեռնարկը: Կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից զուրկ, մի կերպ գոյատևող հարյուրավոր ընտանիքներ գործազուրկ են, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը կամ կենսաթոշակը, որը չի բավարարում անգամ սննդի համար: Ձմռան ամիսներին բազմաթիվ ընտանիքների համար էլ վառելիքի հայթայթման վայրեր դառնում են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզների ծխից կարելի է շնչահեղձ լինել: Նրանց կացարաններում փոքրիշատե ջերմություն ապահովելու նպատակով «Շիրակ կենտրոնը» այս ձմռանը ևս նախաձեռնել էր վառելիքի բաժանման. «Վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին» բարեգործական ձեռնարկը»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01