Հայերի ցեղասպանության ժխտումը կարող է դատապարտվել Ֆրանսիայում․ Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը նախօրեին արդարացրել է Nouvelles d'Arménie կայքի տնօրենին, ում դեմ հայց էր ներկայացրել 1915թ․-ի հայերի ցեղասպանությունը ժխտող պատմաբանը։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro-ն։ Նշվում է, որ իրավիճակը կարող է պարադոքսալ թվալ․ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001թ-ին, սակայն Սահմանադրական խորհուրդը 2012թ․-ին դատապարտեց ժխտողականության քրեականացման օրենքը՝ այն համարելով հակասող արտահայտման ազատությանը։ Այսպիսով, հետազոտող Մաքսիմ Գոյանը, ում ֆինանսավորում է թուրքական թինք-թենքը, դատի էր տվել Nouvelles d'Arménie կայքի տնօրեն Արա Թորանյանին և հեղինակ Սամյուել Թիլբիանին՝ կայքում հրապարակված «վիրավորական ու զրպարտչական» նյութերի պատճառով ու փոխհատուցում էր պահանջում։ Խոսքը վերաբերել է 2013 և 2014թ․-ների հրապարակումներին, որտեղ նա համեմատվել է Հոլոքոստը մերժող ժխտողական Ռոբերտ Ֆորիսոնի հետ ու որակվել որպես «թուրքական ֆաշիզմի ծառայության իսկական մարիոնետ»։ Վերաքննիչ դատարանը նախօրեին ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, նշելով, որ հայտարարությունները արատավոր էին, սակայն «հանրային հետաքրքրության» առարկայի տեսանկյունից եղել է «բարիդրացիական»։ Հիշեցնենք նաև, որ 2018թ․-ի փետրվարի 5-ին հայտարարվեց, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում կլինի որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44