ՀՀ կառավարությունը հարկային և մաքսային արտոնություններ կտրամադրի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգերի արտադրությամբ զբաղվող «Վաբա» ընկերությանը: Մարտի 29-ին Կառավարության նիստի ժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ «Վաբա» ընկերությանը տրված են եղել ավելացված արժեքի հարկը հետաձգելու և մաքսատուրքից ազատման արտոնություններ` ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնելու շրջանակում: «Կազմակերպությունը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իրականացնում է գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգերի արտադրություն: Մինչ այդ Կառավարության կողմից ընդունված որոշումներով ծրագրի առաջին և երկրորդ փուլերի ծառայող ապրանքների ավելացված արժեքի հարկը հետաձգելու և մաքսատուրքի ազատման արտոնություններ էին սահմանված: Կատարված են արդեն իսկ 2.25 միլիարդ դրամի ընդհանուր ներդրումներ, ստեղծված են 24 աշխատատեղեր»,- ասաց Խաչատրյանը: Նախարարը նշեց, որ ծրագրի 3-րդ փուլում նախատեսվում է իրականացնել ամենախոշոր հատվածը ` կներկրվեն մոտ 9 միլիարդ դրամի ապրանքներ, որոնք ծառայելու են արտադրության ընդլայնման համար: «Համապատասխանաբար` 1.8 միլիարդ դրամ չափով ավելացված արժեքի հարկի վճարումը կհետաձգվի և մաքսատուրքերի մասով կսահմանվի 611 միլիոն 902 հազար դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն, որից ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազումը կկազմի 7.4 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանում արտադրվող կարկտապաշտպան ցանցերը և համակարգերի գործարկումը ենթադրաբար պետք է շատ ավելի մատչելի լինի գյուղացիական տնտեսությունների համար: «Տեղյակ եմ, որ կա նաև այլ ընկերություն, որը նման համակարգեր է արտադրում, և մրցակցություն կա դաշտում, ինչը միանշանակ դրական կազդի սպառողների վրա»,- ասաց Ավինյանը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44