ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ավազակային հարձակման դեպքի հանգամանքները. երկու անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
2019 թվականի փետրվարի 06-ին՝ ժամը 13:10-ին, Երևան քաղաքի՝ 1958թ. ծնված բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 03-ին՝ ժամը 23:30-ից մինչև ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում, Երվանդ Քոչար փողոցում անհայտ անձինք, ավտոմեքենայով փոխադրելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, հարվածներ են հասցրել իր դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 15-ին Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, որի նախաքննությունը կատարվում է ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական քննչական բաժնում: 60-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:
Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անձի ճանաչման քննչական գործողություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել վկաներ:
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1984 և 1973թթ.:
Նախնական քննությամբ պարզվել է, որ վերջիններս, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, 2019 թվականի փետրվարի 04-ին` ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում վիճաբանություն են նախաձեռնել իրենց տաքսի ծառայություն մատուցող 1958թ. ծնված քաղաքացու հետ:
Իրենց մտադրությունն ի կատար ածելու համար, հափշտակության նպատակով, հարձակում են գործել տաքսի ավտոմեքենայի վարորդի վրա և որպես զենք օգտագործվող առարկայի` դանակի գործադրմամբ վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով գումար տալու պահանջ ներկայացրել նրան, հարվածներ հասցրել՝ պատճառելով դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդի, սալջարդ վերքերի, ներծոցային արյունահավաքի գանգուղեղային վնասվածքի, քթոսկրերի, աջից` վերին ծնոտի, ձախից` այտոսկրի կոտրվածքների ձևով միջին ծանրության վնասվածքներ՝ առողջության տևական քայքայումով:
Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն ստացվել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1984 և 1973թթ. ծնված տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01