Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօրվա հանդիպումը: Այս մասին նա հայտարարեց Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:
«Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի գործընթաց, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին, խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում և հետագայում արդեն իմ ասուլիսի ընթացքում: Այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական: Հույս ունեմ, որ նախագահ Ալիևն էլ կգնահատի հանդիպումը դրական»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ երբ ասում է հանդիպումը գնահատում է դրական, դա չի նշանակում հանդիպման կամ խոսակցության ընթացքում ինչ-որ մեկի հաղթանակ կամ ինչ-որ մեկի պարտություն: «Մինչև հիմա շատ ընդունված է եղել այդպիսի տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին և փորձել գալ այն եզրակացության, թե հանդիպմանն ով հաղթեց և ով պարտվեց: Այս խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ և հայտարարել, թե ես հաղթեցի և դիմացինը պարտվեց: Սկսվել է խոսակցություն և այդտեղ բնականաբար կողմերից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները: Այս կոնֆլիկտն ունի շատ խորը արմատներ և առաջին հերթին ամենակարևոր արձանագրումը պետք է լինի այն, որ մենք հասկանում ենք, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Սա շատ լուրջ խնդիր է, շատ խորը պրոբլեմ է»,- հայտարարեց նա:
Փաշինյանը հավելեց, որ դեռ չգիտի, թե այսօրվա հանդիպման ու խոսակցության վերաբերյալ ինչպիսի գնահատական ունի Ադրբեջանի նախագահ Ալիևը: «Հույս ունեմ, որ մեր գնահատականները տեսանելիորեն և շոշափելիորեն իրարից չեն տարբերվի», – հայտարարեց նա:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44