Մարտի 19-ին՝ ժամը 18-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեցին և հայտնեցին, որ բուժօգնության է տեղափոխվել Շիրակի մարզի Նահապետավան գյուղում ապրող Համբարձում Եզեկյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով: Հոսպիտալացվելուց քիչ անց ոստիկանության Էրեբունու բաժին հնչեց ևս մեկ ահազանգ: Նույն բուժհաստատությունից հայտնեցին, որ 28-ամյա Համբարձում Եզեկյանը գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով: Սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ու քննչական գործողություններ: Պարզվեց, որ երիտասարդը դանակահարվել է Տիգրան Մեծի պողոտայում: Դեպքի վայրում հայտնաբերվեցին արնանման հետքեր և ծալովի դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Էրեբունու բաժնի գործընկերների հետ կարճ ժամանակում պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ սպանված երիտասարդի և Սարի թաղում ապրող, 18-ամյա Աշոտ Գրիգորյանի միջև անհիմն վեճ է սկսվել: Անցորդների ներկայությամբ տեղի ունեցած պարզաբանումն էլ ավարտվել է դանակահարությամբ: Աշոտ Գրիգորյանը դիմել է փախուստի, դանակահարված երիտասարդն էլ՝ շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Օպերատիվ տվյալների հիմնավորման արդյունքում նախաքննական մարմինը որոշում կայացրեց Աշոտ Գրիգորյանին ներգրավել որպես մեղադրյալ: Մարտի 20-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում:
Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 27-ին հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին:
Ի դեպ, այս ընթացքում պարզվել է նաև, որ Աշոտ Գրիգորյանը նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին էլ Սարի թաղի 1-ին փողոցում վիճել է մի տղամարդու հետ, որին ևս դանակահարել է՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44