Ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել. Նույն փաստաթուղթն է սեղանի վրա: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի գրասենյակի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը գնահատելով երեկ՝ մարտի 29-ին, Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ բանակցությունները: Նա ընդգծեց, որ համանախագահողների՝ հանդիպմանը նախորդող հայտարարությամբ պարզ է, որ ամեն ինչ նույն է. «Թե իրենք առանձին ի՞նչ են խոսել, չգիտեմ։ Հիմա տակավին չգիտենք ադրբեջանական կողմի մեկնաբանությունները: Միայն ասել են, որ ձեւաչափի փոփոխություն չի եղել: Ավելի լուրջ մեկնաբանություն,ինչպես մեր վարչապետն է մեկնաբանել, իրենց կողմից չկա: Դա որոշ չափով լույս չի սփռում կատարվածի վրա»,-ասաց Մանոյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունները դուրս են մնում օրակարգից, մոռացվում են, Կիրո Մանոյանն ասաց. «Այդ պայմանավորվածությունների առկայությունը ոչ միայն այսօր զինադադարը պահպանելուն կնպաստեր... ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը իսկապես կշարունակի պահպանել իր այսօրվա կեցվածքը, եւ եթե խախտի զինադադարը, այդ մեխանիզմների բացակայությունը թույլ չի պարզել, թե ով է զինադադարը խախտել»: Կիրո Մանոյանը ասաց, որ հայտարարություններն անգամ իրենց արտգործնախարարների անունով է։ Որեւէ հստակ բան այս պահին դժվար է ասելը. «Իհարկե, քիչ է պատահում, որ համանախագահներն ու արտգործնախարարները մասին հայտարարությամբ հանդես գան։ Հայտարարություն կատարողները բուն հանդիպմանը ներկա չեն եղել»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ երեկ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջին պաշտոնական հանդիպումը: Նախորդ երեք հանդիպումները, որոնք տեղի էին ունեցել Դավոսում, Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում չէին կրում պաշտոնական բնույթ: Երկուսն էլ հանդիպումը գնահատել են դրական: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հայտարարության մեջ հաստատել են, որ հանդիպումն անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01