Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Bugatti ընկերությունը ներկայացրել է մեկ օրինակով ստեղծված Bugatti La Voiture Noire հիպերքարը, որը, ըստ արտադրողի, աշխարհում ամենաթանկ նոր մեքենան է: Ինչպես նշում է Luxury Launches-ը, տպավորիչ նորույթի գինը 12,5 մլն դոլար է: Աղբյուրը մանրամասնում է, որ մի քանի տարի առաջ բրիտանական Rolls-Royce-ը ներկայացրել էր 13 մլն դոլարանոց Sweptail մոդելը, և արդյունքում տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպես կարող է կես միլիոն դոլարով ավելի մատչելի Bugatti La Voiture Noire-ն ամենաթանկը համարվել: Պատճառն այն է, որ մեքենայի գնման հարկերն ավելացնելու դեպքում դրա ընդհանուր գինը հասնում է 18,68 մլն դոլարի: La Voiture Noire-ը պատրաստված է ածխածնային մանրաթելից ու համալրված է 8լ աշխատանքային ծավալով, 1500 ձիաուժ հզորությամբ W16 շարժիչով: Մեքենայի անվանումը թարգմանաբար նշանակում է «սև մեքենա»: Թե ում պատվերով է պատրաստվել մեքենան, հայտնի չէ, սակայն շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ պատվիրատուն Ֆերդինանդ Պորշեի թոռն է:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44