ԱԱԾ-ն պահանջում է հերքել «Ժամանակ» թերթում ԱԱԾ տնօրենին վերագրվող հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի օգնական Վ. Բոյաջյանը դիմել է «Ժամանակ» թերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր
Աստղիկ Սափեյանին` հայտնելով, որ այսօր` մարտի 30-ին, «Ժամանակ» թերթում և 1in.am կայքում տպագրված հոդվածը վնասում է վնասում է «Նոր Հայաստանի կերտման գործում այն դերակատարությանը, որն այսօր իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը»:
Ստորև ներկայացնենք ԱԱԾ տարածած հայտարարությունը.
«ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին վերագրվող հերթական ապատեղեկատվությունը որևէ կապ չունի իրականության հետ և վնասում է Նոր Հայաստանի կերտման գործում այն դերակատարությանը, որն այսօր իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:
Սույն թվականի մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ինքն ու իր ընտանիքը երբևէ որևէ առնչություն չեն ունեցել և չեն ունենալու բենզինի ներկրման և նավթամթերքի շուկայի հետ: Ուստի մեզ համար անհասկանալի է ապատեղեկատվություն տարածելու Ձեր դրդապատճառները:
Սույնով հերքում ենք հիշատակված հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն պահանջում ենք հրապարակել հերքում:
Եվս մեկ անգամ հորդորում ենք ԱԱԾ գործունեության հետ որևէ կերպ առնչվող ցանկացած նյութ հրապարակելուց առաջ ճշտել նաև կառույցի պաշտոնական կարծիքն ու դիրքորոշումն այդ հարցում»:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44