ARM | RUS |

«Քաղաքապետ Մարությանը պետք է նկատի ունենա, որ կարող է բախվել քրեական պատասխանատվության». փորձագետ. «Փաստինֆո»

31.03.19 | 22:50

Երեւանի քաղաքապետն իրավունք չուներ սրճարաններն ապամոնտաժելու որոշում կայացնել։ Հայկ Մարությանի ոչ իրավաչափ որոշման հետեւանքով կոպտորեն խախտվել է սեփականության իրավունքը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է փաստաբան, միջազգային օրենսդրության փորձագետ Արթուր Գրիգորյանը։ «Իրավական կամայականության գծով նա միանշանակ առաջ անցավ նախորդ քաղաքապետերից։ Քաղաքապետը, կարելի է ասել՝ ռեկորդ սահմանեց այդ հարցում. «կարգին բեսպրեդել» «կարգին Հայկոյից»,- ասաց փաստաբանը։ Ի դեպ, վերջինս մի շարք գանգատենր է ներկայացրել ՄԻԵԴ՝ նախորդ իշխանությունների օրոք պետական կարիքների համար քաղաքացիների սեփականության իրավունքը խախտելու հիմքով եւ հաղթել։ Սրճարանների ապամոնտաժումը քաղաքական լուրջ քննարկումների տեղիք տվեց ու մարեց, սակայն առաջիկայում այն կտեղափոխվի իրավական հարթություն։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ առաջիկայում հայցեր կներկայացվեն դատարաններ՝ վիճարկելու քաղաքապետի գործողությունների օրինականությունը։ Փորձագետը մեր հետ զրույցում նկատեց, որ սրճարանների ապամոնտաժման բուն փաստը կարող էր տեղի ունենալ բացառապես «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի շրջանակներում, որը, ի թիվս այլոց, սահմանում է, որ ունեցվածքի օտարումը հասարակական կամ պետական կարիքների համար հնարավոր է միայն կառավարության համապատասխան որոշման հիման վրա։ Այսինքն կառավարական որոշմամբ պետք է նախորոշվի և պատճառաբանվի բացառիկ, գերակշռող պետական շահի փաստը այն տարածքների նկատմամբ, որտեղ գտնվում էին սրճարանները։ Իսկ եթե կառավարական որոշումը չեղարկված չէ դատական կարգով, օրակարգ է մտցվում փոխհատուցումներ վճարելու հարցը։ Ընդ որում՝ պետք է քննվեր օբյեկտի ոչ միայն շուկայական արժեքի վճարման, այլև բաց թողնված շահը փոխհատուցելու հարցը. չէ՞ որ դադարում է սեփականատիրոջը կամ վարձակալողին եկամուտ բերող բիզնեսը։ Ա.Գրիգորյանը վկայակոչեց ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածը, որը երաշխավորում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների գերկայությունը։ Այսինքն հանրային իշխանության համար երկրում բարձրագույն արժեք պետք է լինեն մարդկանց իրավունքներն ու ազատությունները՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։ Ակնհայտ է, որ վարձակալները ժամանակին ստացել են համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր, այդ թվում նաև կառուցապատման թույլտվություն։ Պայմանագրերը կնքվել են համաձայն այդ պահին գործող օրենսդրության։ Այսինքն խոսքը, բնականաբար, ապօրինի շինությունների մասին չէ։ Իսկ եթե ամեն ինչ արվել է օրենքին համապատասխան, ապա սեփականատերերը (վարձակալները) օժտված են տվյալ անշարժ գույքի նկատմամբ որոշակի իրավունքներով։ «Համաձայն Եվրակոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավունք ունի անարգել օգտվելու իր ունեցվածքից, և նրան ոչ մի կերպ չի կարելի զրկել այդ ունեցվածքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է ի նպաստ հասարակության շահերի և այն պայմաններով,որոնք նախատեսված են օրենքով կամ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներով։ Սրանից հետևում է, որ ունեցվածքից օգտվելու իրավունքին միջամտությունն առաջին հերթին պետք է իրականացվի ազգային օրենսդրության նորմերին համապատասխան»,- ասաց Ա.Գրիգորյանը։ Նա արձանագրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ գործերով, այդ թվում՝«Իատրիդիսն ընդդեմ Հունաստանի», «Մինասյանը և Սեմերջյանը ընդդեմ Հայաստանի», բազմիցս պարզաբանել է, որ«ունեցվածք» հասկացությունը Եվրակոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի իմաստով ունի ինքնուրույննշանակություն և կախված չէ երկրի ազգային օրենսդրությամբ այդ հասկացությանը տրված դասակարգումներից։ Ինչպես նյութական իրերը, այնպես էլ ունեցվածքային բնույթի որոշակի իրավունքներն ու շահերը կարող են համարվել ունեցվածքային իրավունքներ և, հետևաբար, ունեցվածք՝ կոնվենցիայի տեսանկյունից։ Զարգացնելով այս տրամաբանությունը, ՄԻԵԴ-ը եկել է այն եզրահանգման, որ բիզնեսը որպես այդպիսին նույնպես գտնվում էԵրակոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի պաշտպանության ներքո, քանի որ ձեռներեցականգործունեությունից ստացվող եկամուտն, անկասկած, նույնպես ունեցվածք է։ Ակներև է, որ ավելի քան 10 տարի առաջորոշակի ձեռներեցներ քաղաքային իշխանությունների հետ կնքել են պայմանագրեր, որոնց հիման վրա էլ ձեռներեցականգործունեություն են իրականացրել դիտարկվող տարածքներում։ Հետևաբար, միջամտությունը նրանց գործունեությանը,համաձայն կոնվենցիայի, միջամտություն է նաև նրանց ունեցվածքային իրավունքներին։ Իսկ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է, որ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից որևէ այլ կերպ, քան դատական կարգով և այն դեպքերում, որոնք նախատեսված են օրենսդրությամբ։ Հետևաբար, քաղաքապետի որոշումը չի կարող լինել այն ակտը, որի հիման վրա անձին կարելի է զրկել ունեցվածքից։ Նման որոշումը, համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդհոդվածի 1-ին մասի բ կետի, առ ոչինչ լինելու ենթակա վարչական ակտ է, որովհետև կայացվել է մի մարմնի կողմից, որըդրա իրավունքը չունի։ Նույն օրենքի 2-րդ մասն ամրագրում է, որ առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման։ Այդպիսի ակտը չկատարելը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է։ Ավելին, առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Այսինքն վերաբերվում է Քրեական օրենսգրքով սահմանված պաշտոնեական հանցագործությունների կարգին (ծառայողական լիազորություններիգերազանցում կամ պաշտոնեական դիրքի չարաշահում)։ «Այդ առումով նախադեպ արդեն կա։ Իմ պաշտպանյալ Լյուբով Փիլոյանի գործում՝ նմանատիպ սցենարով, երբ Երևանի քաղաքապետն իր որոշմամբ նրան զրկեց հողակտորի վարձակալման իրավունքից, Սահմանադրական դատարանը 2015թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ վճռեց, որ Փիլոյանը տվյալ հողակտորի նկատմամբ ունի սեփականության իրավունք՝ համաձայն Եվրակոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, և քաղաքապետը իրավունք չուներ զրկել նրան ունեցվածքից։ Սահմանադրական դատարանի վճռի հիման վրա Վարչական դատարանը քաղաքապետի որոշումը ճանաչեց առ ոչինչ վարչական ակտ, իսկ այդ որոշման հիման վրա 2018 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը քրեական գործ հարուցեց քաղաքապետի դեմ,- ասաց Ա. Գրիգորյանը՝ ավելացնելով,- Քաղաքապետ Մարությանը պետք է նկատի ունենա, որ կարող է բախվել քրեական պատասխանատվության, և արժե, որ շատ լուրջ մտորի արդեն արվածի իրավական հետևանքների մասին, որովհետև ինքն իրավունք չունի միանձնյա կարգով միջամտել սեփականության իրավունքներին և մարդկանց զրկել սեփականությունից։ Կամայականությունը՝ այն հիմնավորումով, թե նախկին իշխանություններն էլ են գործել կամայականորեն, հարցի լուծման ճանապարհ չէ և կհանգեցնի ՄԻԵԴ ուղարկվող հայցերի քանակի բազմակի աճի՝ միանշանակ հաջողության հեռանկարով»։


Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների...

12:32

Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»

Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»

12:14

Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա

Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան...

11:48

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու նախագիծը

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու...

11:18

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա տանտիրուհին

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա...

11:03

Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց»...

10:45

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում...

10:26

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Հենց աշխարհը տեսավ, որ հաղթահարել ենք խեղճությունը՝ կսկսի հարգել մեզ․ Գագիկ Ծառուկյան

Հենց աշխարհը տեսավ, որ հաղթահարել ենք խեղճությունը՝ կսկսի հարգել մեզ․ Գագիկ...

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:17

Վթարային ջրանջատում` Դավթաշենում

Վթարային ջրանջատում` Դավթաշենում

09:02

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է Կոտայքի թեմի հոգևորականներին և պատգամել շարունակել հոգեփրկչական առաքելությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է Կոտայքի թեմի հոգևորականներին և պատգամել շարունակել հոգեփրկչական...

16:13

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի...

14:54

ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից

ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից

14:36

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատություն պողոտա – Բաբայան խաչմերուկ հատվածում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատություն պողոտա – Բաբայան խաչմերուկ...

14:22

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է «Թրամփի ուղին»

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է «Թրամփի...

14:09

Պարզվել են Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են պատասխանատվության միջոցներ

Պարզվել են Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են...

12:59

Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ. «Անկախ դիտորդ»

Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ. «Անկախ...

12:23

Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ

Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ

11:16

Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան

Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան

10:41

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01