Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ քննարկում են անցկացրել, որից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց հանդիպումից։ «Խմբակցությունում պարբերաբար խորհրդակցական հանդիպումներ են տեղի ունենում, և այս անգամ հանդիպումը վերաբերում էր Արցախ այցին։ Մենք՝ որպես պատվիրակություն, տեղեկացնում էինք, թե ինչ է տեղի ունեցել և ներկայացնում մանրամասները»,- նշեց Մակունցը։ Ինչ վերաբերում է ուրբաթ օրը քվեարկության հարցում տեղի ունեցած խնդրին, նա ասաց, որ դա տեխնիկական է եղել. «Տրամաբանական չէ, որ առաջին ընթերցմամբ միաձայն քվեարկությունից հետո, երկրորդ ընթերցման ժամանակ հարցը չցանկանայինք անցկացնել։ Արագ շտկեցինք խնդիրը, և այնպես չստացվեց, որ դա եղավ ի հաշիվ Արցախ այցի: Կարևոր էր, որ հենց ուրբաթ օրը լինեին Արցախում, երբ զուգահեռ ընթանում էր Փաշինյան-Ալիև հանդիպումը»։ Նա նշեց, որ սա խմբակցության առաջին պաշտոնական այցն է Արցախ. «Նախնական որոշ հանձնաժողովների հետ պայմանավորվածություններ կան՝ հետագայում աշխատելու հետ կապված: Մեզ համար չափազանց կարևոր էր ապահովել միասնականության շարունակություն, և այս դինամիկան չպետք է նվազի»։ Անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատմանը և թե արդյոք ինքը տեղյակ, որ օրենքի խախտումով է նա նշանակվել, Մակունցը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։ «Ես միայն կասեմ, որ ամսի 28-ին իմ և պարոն Օրբելյանի ընդհանուր արվեստագետ ընկերներից մեկը ինձ տեղեկացնում է, որ Օրբելյանը լավ չի զգում և առաջարկում է, որպեսզի ես զանգահարեմ, առանց որևէ կոնտեքստի։ Ես զանգահարում եմ, հետաքրքրվում եմ թե ինչպես է, նա ասում է, թե ինչ է տեղի ունեցել, տեղեկացնում է նաև, որ հաջորդ օրը տեղի է ունենալու մամուլի ասուլիս, որևէ մեկնաբանություն չեմ արել դրան, ասել եմ, որ տեղյակ չեմ եղել, նաև տեղեկացրել եմ, որ միջամտություն ցուցաբերել չեմ կարող»,- ասաց Մակունցը։ Աղբյուր` Panorama.am
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44