Tert.am-ին տեղեկություններ են հասել, որ այն զինծառայողները, ում բնակարանի վարձը փոխհատուցվում է պետության կողմից, կանգնել են խնդրի առաջ և չեն կարողանում ստանալ օրենքով սահմանված կարգով իրենց տրամադրվող այդ վարձավճարները:
Նշենք, որ պետությունը վարաձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում է հատկացնում այն զինծառայողներին, որոնց ծառայության վայրի և փաստացի բնակության վայրի հեռավորությունը կազմում է 30 կմ և ավելի:
Նման խնդրի առաջ հայտնված զինծառայողներից մեկի կինը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կես տարի է չեն ստանում բնակարանի վարձի փոխհատուցում:
Բանն այն է, որ կառավարությունը 2018 թվականի նոյեմբերի 22-ին փոփոխություն է կատարել պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգի մեջ:
Մեր զրուցակիցը նշեց, որ նախատեսվում է, որ վարձակալության պայմանագրում պետք է նշված լինի վարձակալված բնակարանի սեփականատիրոջ և այդ տանը գրանցված բոլոր անդամների ստորագրությունը: «Զինվորականի կին եմ, ունեմ երեք անչափահաս երեխա և վարձակալում եմ բնակարան: Այդ նոր օրենքների փոփոխությամբ պայմանավորված՝ կես տարի է չեմ ստանում վարձ: Բոլորս էլ գիտենք, որ վարձակալում ենք այն բնակարանները, որոնց սեփականատերերը, տան անդամները իրենց բնակարանը տալիս են վարձով և գնում են Հայաստանից դուրս: Այս նոր օրենքով պետք է լինի ընտանիքի բոլոր այն անդամների ստորագրությունը, համաձայնությունը , , որոնք գրանցված են: Հիմա բոլորն էլ հրաժարվում են, ոչ մեկն էլ գնացած երկրից չի գա հասնի այստեղ, որ ինձ համար այդ համաձայնությունը տա»,-ասաց նա և հավելեց, որ դրանից ելնելով՝ չի կարողանում այդ թղթերը ձևակերպել և չի ստանում վարձ:
«150 հազար դրամ աշխատավարձով ես չեմ կարող բնակարանի վարձ տալ, և երեք անչափահաս երեխա պահել: Բոլոր զինվորներն այս խնդրի առաջ են հիմա: Ամուսնուս ընկերները բոլորը նույն խնդրի առաջ են հիմա, որովհետև այդ նոր օրենքը, որ պահանջում է բոլորի ստորագրությունը, բոլորն էլ երկրից դուրս են և չեն կարողանում ստանալ այդ վարձը: Այնպես պետք է լինի, որ մարդիկ կարողանան ստանալ այդ վարձերը: Եթե պետությունից հատկացվում է, որ պետք է փոխհատուցվի այդ վարձը, ուրեմն այնպիսի ձևով թող արվի, որ մարդիկ կարողանան ստանալ դա»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ մինչ այս 3 տարի ստացել են, խնդիր չի եղել:
Նրա խոսքով՝ նախկինում բավական էր վարձակալվող բնակարանի ընտանիքի անդամներից միայն մեկի ստորագրությունը:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն էլ Tert.am-ի հետ զրույցում խնդրի հետ կապված նշեց. «Կառավարության համապատասխան որոշում կա նոյեմբերի 22-ին ընդունված, որտեղ հատկացվող գումարների սահմանաչափերն ավելացել են, բայց նաև բերել ենք օրինական դաշտ: Մասնավորապես՝ քաղաքացիական օրենսգրքին համապատասխանեցրել ենք՝ մինչև վարձակալական պայմանագիր չլինի, մենք չենք կարող փոխհատուցել, դա քաղօրենսգրքի պահանջ է»:
Իսկ զինծառայողների այն դիտարկմանը, թե երեք տարուց ավել է ստացել են, ոչ մի խնդիր չի եղել, Բալայանն արձագանքեց. «Երեք տարի չի եղել, ավելի երկար ժամանակ է այդպես եղել, հիմա բերել ենք օրինական դաշտ, վարձավճարներն էլ ավելացրել ենք»:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01