armsport.am-ը գրում է.
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ «Արցախից» հեռացել են Գյոզալյան եղբայրները:
ՀՀ Բարձրագույն խմբի 24-րդ տուրի՝ «Արցախ» – «Գանձասար-Կապան» խաղից (2-0) հետո լրագրողներն «Արցախի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանից հետաքրքրվեցին ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզելու պատճառների մասին:
Մարզիչը հայտարարեց, որ ակումբի ներքին կանոնակարգ է խախտվել:
Այնուհետ ասաց, որ ֆուտբոլիստները ծրագրային անհամաձայնություն են ունեցել:
«Արցախի» մարզչի մեկնաբանությունից հետո Champions.am-ը թիմից հեռանալու դրդապատճառները ճշտել է Նորայր Գյոզալյանից:
– Նորայր, Սևադա Արզումանյանը, պատասխանելով քո և եղբորդ՝ թիմից հեռանալու վերաբերյալ հարցին, խոսեց ակումբի ներքին կանոնակարգի խախտման մասին: Ի՞նչ խախտման մասին է խոսքը:
– Նախ, շնորհավորում եմ «Արցախին» հաղթանակի առթիվ:
Ճիշտն ասած՝ չէի ցանկանում այս թեմայով որևէ բան ասել, բայց կարդացել եմ Սևադա Արզումանյանի հետխաղային հարցազրույցը, ու դրանից այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե ես ու եղբայրս ակումբի կանոնակարգ ենք խախտել: Հստակ կարող եմ ասել, որ մենք կարիերայի ընթացքում ինչ ակումբում էլ որ եղել ենք, կանոնակարգի հետ կապված խնդիր ընդհանրապես չենք ունեցել ու մեր աշխատանքը կատարել ենք մեծ պրոֆեսիոնալիզմով ու նվիրվածությամբ: «Արցախն» էլ բացառություն չի եղել: Իսկ եթե Սևադա Արզումանյանը կանոնակարգի խախտում է համարում ֆուտբոլիստի՝ սեփական կարծիք ունենալը, ապա հետևությունները թողնում եմ ձեզ:
– Արզումանյանը նաև պատճառաբանեց, որ դուք անհամաձայնություն եք ունեցել ակումբի ծրագրերի ու մոտեցումների վերաբերյալ: Ըստ էության, ինչո՞ւ եք հեռացել թիմից:
– Կարծում եմ՝ դուք ինքներդ էլ լավ պատկերացնում եք, որ ֆուտբոլիստները չեն կարող խառնվել ակումբի ծրագրերին:
Համենայնդեպս, «Արցախում» ֆուտբոլիստները այդ հարցին չեն խառնվում: Իսկ իմ և եղբորս ելույթներն «Արցախում» չեն շարունակվում, քանի որ մենք չցանկացանք շարունակել մեր աշխատանքը Արզումանյանի գլխավորությամբ:
Ինչ վերաբերում է «Արցախին»՝ մենք շարունակում ենք մնալ այդ ակումբի երկրպագու ու սրտանց հաջողություններ և բազմաթիվ հաղթանակներ ենք մաղթում թիմին:
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
12:05
11:46
11:18
10:48
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15