Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ ապրիլյան գործողությունները բացառելու համար անհրաժեշտ է վստահության միջավայր ստեղծել շփան գծում միջազգային մեխանիզմների կիրառմամբ: Tert.am-ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանը նշեց, որ մինչև 2018 -ը մեր դիրքորոշումը այս հարցում բավական ամուր է եղել, դրա փոխարեն այսօր մենք ունենք պետությունների ղեկավարների մակարդակով պայմանավորվածության ձևաչափ, որը, ցավոք սրտի, հաստատուն համարվել չի կարող:
-ԱՀ խաղաղ բնակչության պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված դաժանությունների վերաբերյալ, երբ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան էիք զեկույց էիք հրապարկել, այն քննարկման առարկա էր դարձել միջազգային կառույցներում, Ձեր կարծիքով Ապրիլյան պատերազմի ներկայացման առումով ի՞նչ արդյունքներ ունենք, արդյոք այս ուղղությամբ շարունակական աշխատանք տարվում է:
-Միջազգային կառույցներում ներկայացնելու համար արվել են համակարգային գործողություններ, սա աշխատանք էր տարբեր գերատեսչությունների կողմից, տարբեր ուղղություններով: Ճիշտ է՝ չհամաձայնեցված, բայց նույն նպատակները հետապնդող գործունեություն է իրականացվել: Մեր մանդատն էր մեր գործառույթների շրջանակներում փաստահավաք առաքելություն իրականացնելը, իրականացրել ենք, հրապարկել ենք դրա արդյունքները, հետո նոր հարցերով փաստահավաքություն է իրականցվել, մասնավորապես վերջին զեկույցը 2018-ի սեպտեմբերին եղավ, որտեղ ապրիլյան պատերազմի պատճառների մասին էր խոսվում, որը հայատյացություն էր դիտվում: Մոտ մեկ ամիս առաջ այն ներկայացվեց Եվրոպական դատարանում սփյուռքի մեր գործընկեր կառույցների կողմից: Սա շարժունակն աշխատանք է, որը իրականացվում է ՄԻՊ-ի կողմից, անկախ նրանից, թե ով է մարդու իրավունքների պաշտպանը:
Ամենակարևոր արդյունքը, որին մենք պետք է կարողանայինք հասնել,այն է, որ հնարավորինս բացառվի ապրիլյան պատերազմի կրկնությունը, ասել, թե այդ արդյունքին մենք հասել ենք, ճիշտ չի լինի, ասել, որ առաջ չենք գնացել նույնպես ճիշտ չի լինի: Դեռ Եվրոպական դատարանում քննվում են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հետ կապված գործերը 20-ից ավել անձանց վերաբերյալ, դրանք բավականին արագ են քննվում:
Մյուս կողմից սա պետք է դիտարկել այն տեսանկյունից , թե ինչպես են միջազգային միջնորդական առաքելություն իրականացնող կառույցները դրանք դիտարկում, շատ կարևոր է, որ դրանք դիտարկվեն վստահության միջավայրի ստեղծման համատեքստում: Այն չպետք է պատկերացնել առանց շփման գծում միջազգային մեխանիզմների կիրառման, թե՛ ԱՀ-Ադրբեջան, թե՛ ՀՀ-Ադրբեջան պետական սահմանին: Մինչև 2018 –ը մեր դիրքորոշումը այստեղ բավական ամուր, դրա փոխարեն այսօր ունենք պետությունների ղեկավարների մակարդակով պայմանավորվածության ձևաչափ, որը, ցավոք սրտի, հաստատուն համարվել չի կարող: Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է որոշել՝ նա լարում մտցնո՞ւմ է, թե՞ չէ:
Այսօր անհրաժեշտություն չկա, լարում չի մտում, վաղը կարող է անհրաժեշտություն առաջանալ և լարում մտնել: Եվ սա է, որ կարծում եմ երկարաժամկետ կտրվածքով որոշակի մտահոգություն է առաջացնում:
Իսկ այն ռեսուրսը, որը մեր գործող իշխանությունը ծախսեց Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու համար, կարծում եմ, որ այս պահի դրությամբ ավելի փոքր արդյունավետության նպատակ է, քան այն նպատակը, որի մասին խոսում եմ:
- Վերջին ժամանակահատվածում անընդհատ խոսվում է այն մասին, որ պետք է ապրիլյան պատերազմի մասով քրեական գործ հարուցել, եղել են հետախուզական տվյալներ այն մասին, որ հակառակորդի հատուկ ստորաբաժանումները պատրաստվում են գործողություններ իրականացնել, բայց պատերազմը չի կանխվել:
-Ես, առանց փակագծերը բացելու, ընդամենը կոնտեքստը ներկայացնելու համար հարցադրում կանեմ՝ արդյոք կարո՞ղ ենք խոսել հետախուզական տվյալների մասին, երբ այդ «հետախուզական» տվյալները չեն պարունակում ո՛չ ուղղություն, ո՛չ զինատեսակներ: Երկրորդ հարցադրումը. արդյոք այդ հետախուզական կոչված տվյալները պարունակում էին հանկարծակիության բերած կարևոր էլեմենտը, այն, որ մեր նկատմամբ պատրաստվում են կիրառել անօդաչու թռչող սարքեր:
Մեր կորուստների, խնդիրների բավականին մեծ մասը անօդաչու թռչող սարքերի հետևանքով եղավ: Չնայած հանկարծակիության գործոնին՝ ունեցանք բավականին լուրջ հաջողություն, որ հակառակորդը, վստահաբար, չհասավ իր առջև դրված խնդիրների իրականացմանը, դրանք շատ փոքր մասով իրականցվեցին: Մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք հակազդեցության և այդ հակազդեցությունը կարևոր դեր ուներ: Այդ տեսանկյունից կցանկանայի կարևորել պաշտպանության նախարարի հայտարարությունը , որով նոր պատերազմի հնարավոր հետևանքների մասին էր խոսում:
- Վստահության միջավայրի ստեղծման հետ կապված ի՞նչ կարծիք ունեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի բանակցությունների վերաբերյալ:
-Դրական էր այն, որ այստեղ խոսվում էր վստահության միջավայրի մասին, բացասական էր այն, որ այդ վստահության միջավայրի ձևավորման գործում բացակայում էր միջազգային մեխանիզմների կիրառման խնդիրը, որը շատ ավելի կարևոր պիտի լինի մեր դիվանագիտության համար, քան նույնիսկ այդքան երկար ժամանակ խոսվող եռակողմ ձևաչափի վերադարձը:
Երկրորդ դեպքում, մենք ունենք փաստարկներ, դրանք հենց ապրիլյան պատերազմից են բխում, հնարավոր չէ երկարաժամկետ խաղաղության մասին խոսել, երբ Ադրբեջանն, ըստ էության, հայտարարում է, որ նա ինքն իրեն է վերապահում շփման գծում լարում մտցնելու և հանդարտություն պահպանելու իրավունքը: Եվ երկրորդ, Ադրբեջանում որևէ կերպ չի կասեցվում պետական մակարդակով հայատյացության քաղաքականությունը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01