ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի իրացնելու, թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքեր: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: 2019թ. մարտի 25-ին` ժամը 14-ի սահմաններում, Հրազդան քաղաքի՝ 1984 թվականին ծնված բնակիչը, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզի՝ 63-ամյա բնակչից առերևույթ ձեռք է բերել կանեփից պատրաստված թմրանյութ, որի մի մասը հյուրասիրել է համաքաղաքացուն՝ ծնված 1971 թվականին, իսկ մնացած մասը` 2,68 գրամ քաշով, պահել իր ավտոմեքենայում: Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Հրազդան քաղաքի՝ 34-ամյա բնակիչը 2019թ. հունվար ամսվա սկզբներից մինչև 2019 թվականի մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 15 անգամ Գավառ քաղաքի՝ 63-ամյա բնակչից, փոխանակման միջոցով, յուրաքանչյուր անգամ ձեռք է բերել 8-10 ծխախոտի գլանակի չափով կանեփից պատրաստված թմրամիջոց: Առգրավված բուսական ծագում ունեցող զանգվածի փորձաքննությամբ հայտնաբերվել են կաննաբինոիդների և թմրալկալոիդ` տետրահիդրոկաննաբինոլի հետքեր, որոնք հանդիսանում են կանեփի բույսի ալկալոիդներ, իսկ փորձաքննությանը ներկայացված 2,68 գրամ հաստատուն քաշով կանեփի բուսական մանրացված զանգվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Փաստի առթիվ Ոստիկանությունում 2019 մարտի 26-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, որը նույն օրն ընդունվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթ։ Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ, որոնց ժամանակ Գավառ քաղաքի բնակչի բնակարանից հայտնաբերվել և առգրավվել են կանեփանման բույսի երկու առանձին զանգվածներ, որոնցից մեկը կազմել է 2,75 գրամ, իսկ մյուսը՝ 35 գրամ: Հրազդան քաղաքի՝ 34-ամյա բնակչի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 3.1 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված զանգված: 2019թ. մարտի 29-ին Գավառ քաղաքի՝ 1955 թվականին ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: 1984թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 1971թ. ծնված տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01