Ապրիլի 2-ն իմ ծննդյան օրն է, մինչև գիշերվա ժամը 2-ը կնոջս հետ պատրաստվում էինք ծննդյան, ինչպես ընդունված է մեզ մոտ, պետք է ընտանիքներով տոնեինք, սակայն լուսադեմին սկսվեց անսպասելին: Tert.am-ի հետ զրույցում 3 տարի առաջ այս օրը այսպես վերհիշեց Թալիշի համայնքապետ Վիլեն Պետրոսյանը:
«Կնոջս, երեխաներիս տեղափոխեցի անվտանգ տեղ: Հետո իջա համայնքապետարան և այնտեղ արդեն սկսեցի կազմակերպել բնակչության տեղահանությունը: Հետո, երբ հասկացանք, որ իրավիճակն ավելի է լրջանում, համատարած է, որոշեցինք ամբողջ բնակչությանը գյուղից հանել»,- ասաց նա:
Ըստ համայնքապետի՝ հակառակորդը հրթիռակոծում էր բնակավայրը, համայնքապետարանը: «Հրթիռակածությունը սարսափելի էր»,- ասաց նա:
Հիմա, ըստ նրա, բնակավայրը վերակագնվում է, շինարարական աշխատանքներ են ընթանում: «Հիմա բնակավայրը վերականգնվում, վերակառուցվում է և ավելի լավն է դառնում, քան նախկինում է եղել: Իհարկե, ավերածություններն այնքան էական չեն, որքան մարդկային կյանքերը»,- ասաց նա:
Այս պահին, Վիլեն Պետրոսյանի խոսքով, դեռևս ընտանիքները չեն վերադարձել իրենց բնակարաններ: «Ընտանիքներ չկան, բայց տղամարդիկ այնտեղ են, աշխատում են իրենց տան վրա, տնամերձերն են մշակում: Ընտանիքները հիմնականում գալիս են այստեղ ամռան ամիսներին՝ մինչև սեպտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով, որ դեռևս դպրոցը չի բացվել: Երեխաները Ալաշանում են հիմա դպրոց գնում, եթե Թալիշի դպրոցը բացվի, Ալաշանինը պետք է փակվի»,- ասաց նա:
Թալիշի դպրոցը, մանկապարտեզը, հանդիսությունների սրահը, համայնքապետի տեղեկացմամբ, ամեն դեպքում, շահագործման են հանձնվել: «Շատ բնակարաններ էլ արդեն ոչ միայն վերանորոգված, այլ հիմնանորոգված են, 12 շենք վերակառուցման ընթացի մեջ են, պետք է հանձնվեն հունիս-հուլիս ամիսներին»,- ասաց նա:
Թաշիլը բավականին մոտ է Ադրբեջանի հետ սահմանին: Վիլեն Պետրոսյանի խոսքով՝ դեռ կա անհանգստություն, որ բնակավայրը կարող է հայտնվել կրակի տակ: «Իհարկե, մարդիկ նաև դրանից են վախենում և հնարավոր է՝ չցանկանան վերադառնալ: Բայց իհարկե, բնակավայրի ամբողջական վերականգնման ժամանակ վերադարձողներ շատ կլինեն, որովհետև այդ մասին ցանկություն հայտնողների թիվն էլ քիչ չէ: Պետք է ասեմ, որ այնպես չէ, որ նախկինում վտանգ չի եղել: Միշտ էլ եղել է այդ վտանգը: Մեր սենյակում ավտոմատների կրակոցները միշտ լսվում էին»,- ասաց նա:
Համայնքապետը իր համայնքի ապագայի մասին խոսելիս նշեց, որ Թալիշն իրավունք չունի չբնակեցվելու, չզարգանալու: «Մենք պարտավոր ենք մեր հետագա սերունդներին փոխանցել Թալիշը: Ասում են՝ այստեղ եղել է Մեսրոպ Մաշտոցը, Րաֆֆին և շատ շատերը, պատմություններ և ավանդույթներ ունեցող գյուղ է: Այս գյուղը պետք է պահպանվի, առավել ևս, որ այն, շնորհիվ մեր բանակի, այսօր մերն է»,- ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01